19:54 13.06.2022
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի վերընտրվել տարիքի և առողջական խնդիրների պատճառով, գրում է The American Conservative-ը։
Հոդվածում նշվում է, որ հրաձգությունները, սպանությունները, ավտոմեքենաների առևանգումը, հարձակումները և ռեկորդային թվով կողոպուտները ամերիկյան երեկոյան լուրերի գլխավոր թեման են: Իսկ սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները այդ ամենի պատասխանատուն են համարում Բայդենին։ Նախագահի վարկանիշն իջել է՝ հասնելով 39 տոկոսի։
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ որոշ ամերիկացի առաջնորդներ պարտվել են միջանկյալ ընտրություններում, սակայն հետո վերընտրվել են երկրորդ ժամկետով։ Սակայն նրանք քաղաքական ակտիվության գագաթնակետին էին, իսկ Բայդենի դեպքը բոլորովին այլ է։
«Տարիքը դեր է խաղում: Քլինթոնը 50 տարեկան էր, երբ նա վերընտրվեց 1996 թվականին: Օբաման 51 տարեկան էր, երբ վերընտրվեց 2012 թվականին: Եվ երկուսն էլ իրենց քաղաքական հզորության գագաթնակետին էին: Բայդենը 2024 թվականի ընտրությունների օրվանից երկու շաբաթ հետո կդառնա 82 տարեկան»,- ասվում է հոդվածի մեջ։
Պարբերականը նշում է, որ Ալեքսանդր Համիլթոնը «Ֆեդերալիստական փաստաթղթերում» գրել է «գործադիր ճյուղում էներգիայի» մասին՝ որպես լավ կառավարման անքակտելի հատկանիշ:
«Արդյո՞ք Բայդենը, իր երերուն քայլվածքով, կանոնավոր վրիպումներով, ֆիզիկական և ճանաչողական ունակությունների անկմամբ, ունի այն հատկանիշը, որի մասին գրել է Համիլթոնը»,- գրում է հոդվածի հեղինակը:
Հեղինակի խոսքերով՝ դեմոկրատներն իրենք են խնդրելու Բայդենին չմասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին և իր տեղը զիջել ավելի երիտասարդ թեկնածուի։
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...