18:08 14.06.2022
Այսօր Հանրապետության բուհերի դիմորդները միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Շիրակի մարզի դիմորդները բաշխվել են Գյումրիի 3 քննական կենտրոններում։ Դրանցից մեկը թիվ 21 հիմնական դպրոցն է, «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողները միայն այս քննական կենտրոնում 154-ն են եղել։ Եվ ընդհանուր առմամբ, օտար լեզուներից հետո ամենաշատ հայտագրված դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից են։
2 քննասենյակում դիմորդները տեղավորվել են 4-ական խմբերով։ Տեսախցիկների մշտական հսկողությամբ տրվել է քննության մեկնարկը։ Դիմորդներն իրենց ձեռքով են բացել քննական թեստերի փաթեթները։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շտեմարանային թեստերը բաղկացած են 4 տարբերակից և ընդգրկում են 80-ական առաջադրանք։ Քննության տևողությունը 180 րոպե է, այսինքն՝ 3 ժամ։
Առարկայից քննությունը պարտադիր է մի շարք, այդ թվում՝ հումանիտար, տնտեսագիտական, իրավաբանական մասնագիտություններ ընտրած դիմորդների համար, որոնք քննությանը պատրաստվելու և շտեմարանային առաջադրանքները յուրացնելու համար նվազագույնը վեց ամիս պարապում են կրկնուսույցների մոտ, եզակի են դեպքերը, երբ քննության գալիս են դպրոցական պաշարով։
«Մեկ տարի պարապել եմ, հույս ունեմ՝ միջին միավորներ կստանամ ու կկարողանամ ընդունվել։ Առանց կրկնուսույցի մոտ պարապելու հնարավոր չէ, որովհետև դպրոցի գիտելիքը բավարար չէ»։
«Մեկ տարի պատրաստվել եմ, վերջին օրերն ավելի շատ եմ պարապել, հուսով եմ՝ լավ կստացվի»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել են դիմորդները։
Նախորդ տարիների այս առարկայից քննական արդյունքները, ի տարբերություն օտար լեզուների, ցածր են եղել։ Հանրապետության դիմորդների մոտ 20 տոկոսը հայոց լեզվի և գրականության քննությունից խիստ ցածր միավորներ են ստացել։ Իսկ թե ինչպիսին է եղել դիմորդների պատրաստվածությունը, առաջադրանքների ճիշտ պատասխաններին հնարավորություն ունեն ծանոթանալու քննությունից ժամեր անց․ դրանք հրապարակվում են ԳԹԿ պաշտոնական կայքում, իսկ գնահատականները քննական կենտրոններում փակցվում են քննությունից 5 օր անց։
«Այսօր 14-ն է, այսինքն՝ հունիսի 19-ին կհրապարակվեն պատասխանները։ Երեխաները դրանք կստանան նաև իրենց էլեկտրոնային հասցեներով, պատասխանները կհրապարակվեն նաև այն քննական կենտրոններում, որտեղ քննություն են հանձնել»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի թիվ 21 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Լիլիթ Սաֆարյանը։
Քննության արդյունքները բողոքարկել դիմորդները կարող են արդեն հունիսի 20-ին՝ իրենց քննական կենտրոնում։ Իսկ բացակաները քննության երկրորդ փուլին մասնակցելու համար հիմնավոր դիմում են ներկայացնելու։ Շիրակի մարզի երեք քննական կենտրոններում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությանը չի ներկայացել 4 դիմորդ։
«Նրանք բացակայությունը հիմնավորող դիմում են գրելու, եթե հիվանդ են՝ բժշկի համապատասխան թղթով։ Դիմումը ներկայացնելու են Գնահատման և թեստավորման կենտրոն, և բողոքարկման հանձնաժողովը կքննի այդ հարցը, որոշում կկայացնի թույլատրել-չթույլատրելու մասին»,- նշել է Լիլիթ Սաֆարյանը։
Ընդհանուր առմամբ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից Շիրակի մարզում միասնական քննություն է հանձնել 452 դիմորդ, թեև նախորդ քննությանը՝ հունիսի 10-ին, օտար լեզուներից ավելի մեծ թվով դիմորդներ են եղել։ Այս տարի քննական կենտրոններից հանվել են նաև խլացուցիչները, զուտ այն պատճառով, որ 15 տարի օգտագործվելուց հետո այլևս իրենց չեն արդարացնում, ավելի ճիշտ, ժամանակակից կապի միջոցների՝ սմարթ ժամացույցների և հեռախոսների պարագայում անարդյունք են։ Քննասենյակներում վերահսկողությունը դրված է կազմակերպիչների և օպերատորի վրա։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...