Քննարկվել է «Մաքսային կարգավորման մասին» նոր օրենքը՝ կից փաթեթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Քննարկվել է «Մաքսային կարգավորման մասին» նոր օրենքը՝ կից փաթեթով

17:00 14.06.2022

2014 թ. ԵԱՏՄ-ին անդամակցության նախաշեմին հրատապ ընթացակարգով ընդունվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքը: Փորձը ցույց է տվել, որ այս ոլորտում առկա են խնդրահարույց դրվագներ: Դրանից հետո ընդունվել է Մաքսային միության նոր Մաքսային օրենսգիրքը, որով վերանայվել են ազգային օրենսդրության կարգավորման ենթակա հարցերի շրջանակները և տրվել նոր իրավասություններ: Այս ամենի իրացումն ապահովելու նպատակով մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» նոր օրինագիծ՝ նպատակ ունենալով բարելավել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջավայրը և նվազեցնել նրանց կողմից մաքսային գործի վրա ծախսվող ռեսուրսները: «Մաքսային կարգավորման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթն ԱԺ հունիսի 14-ի նիստում ներկայացնելիս նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

Նոր կարգավորումներով առաջարկվում է բոլոր հնարավոր ուղղություններով էլեկտրոնային դարձնել արտահանում և ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմինների հաղորդակցությունը: Ավելի կանխատեսելի մաքսային միջավայր ունենալու համար առաջարկվում է կառավարությանն իրավասություն վերապահել, որպեսզի վերջինս տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացվող նախնական փաստաթղթերի փաթեթի հիման վրա որոշումներ կայացնի, թե մաքսային գործառնության համար մաքսային արժեքի որոշման որ մեթոդը պետք է կիրառվի: Ըստ փոխնախարարի՝ սա կարևոր է, քանի որ մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրությունից է հաճախ կախված մաքսային վճարների հաշվարկման բազայի մեծությունը:

Առաջարկվում է ներդնել մաքսային վճարների գծով կանխավճարների կատարման համակարգ: Սա ևս հարմարավետ պայմաններ կստեղծի մաքսային մարմինների և տնտեսվարող սուբյեկտների համար. վերջիններս հեռավար արդյունավետ գործիքակազմով կտնօրինեն իրենց հաշիվները: Առաջարկվում է ազատականացնել մաքսային վճարների միջև հաշվանցումների կատարման համակարգը: Կնվազեցվի մաքսային վճարների կատարումն օրենքով սահմանված ժամկետներից ուշանալու համար նախատեսված տույժի դրույքաչափը՝ այն մոտարկելով հարկերի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսված տույժի դրույքաչափին՝ մասնավորապես 0.15-ից նվազեցնելով 0.04-ի: Փոխարենը կընդլայնվի տույժի հաշվարկման ժամանակահատվածը՝ ներկայիս 365 օրվա փոխարեն սահմանելով 730 օր:

Արման Պողոսյանի խոսքերով՝ կարևոր ուղղություն է մաքսային կամերալ ուսումնասիրությունների համակարգի ներդրումը: Դա հնարավորություն կընձեռի մինչև մաքսային ստուգումը սկսելը մաքսային մարմնում իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ և խախտումների հայտնաբերման դեպքում հայտարարատուններին առաջարկել վերացնել խախտումները:

Պատգամավորներ Հայկ Ցիրունյանի և Արուսյակ Ջուլհակյանի խնդրանքով փոխնախարարը որոշ մանրամասներ է հավելել: Նա պարզաբանել է, որ կկատարելագործվի մաքսային ներկայացուցչի ինստիտուտը: Վերջիններս մաքսային մարմնի համար պետք է լինեն ավելի վստահելի, տնտեսվարող սուբյեկտներին ծառայություններ մատուցելու տեսանկյունից՝ ավելի գրավիչ: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե նոր կարգավորումները ինչ հնարավորություններ են տալու արտահանողին ու ներմուծողին: Փոխնախարարը նշել է, որ տնտեսվարող սուբյեկտներին օժանդակող գործիք է տրվելու, քանի որ հաճախ նրանք են ներդրումային նշանակության ապրանքներ բերում, իսկ մաքսային վճարներից հիմնականում ազատված են հենց ներդրումային նշանակության ապրանքները: Արման Պողոսյանի գնահատմամբ՝ գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետները հաճախ բավարար չեն լինում, որ լոգիստիկ խնդիրները լուծվեն, և ամբողջ բեռը հնարավոր լինի մասերով ներմուծել: Ժամկետի երկարացումն ընդհուպ մինչև 6 տարի էականորեն ընդլայնում է այս հնարավորությունը:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսեյ Սանդիկովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

23:01 21.06.2025

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

22:53 21.06.2025

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

22:45 21.06.2025

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

BACK_TO_TOP