Գյումրիի արյան փոխներարկման կայանը այսօր միացել է Դոնորի համաշխարհային օրվան նվիրված արյունատվության արշավին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի արյան փոխներարկման կայանը այսօր միացել է Դոնորի համաշխարհային օրվան նվիրված արյունատվության արշավին

19:59 14.06.2022

Հունիսի 14-ին աշխարհը նշում է Արյան դոնորի օրը։ Այս օրը Դոնորի համաշխարհային օրն անցկացնելու նախաձեռնողները  չորս միջազգային կազմակերպություններ են, որոնք խրախուսում են արյան կամավոր և անվճար հանձնումը։ Իսկ դոնորի արյունը կարող է կյանքեր նվիրել։ Արյան դոնորի համաշխարհային օրվա առիթով Հայաստանում անցկացվել է արյունատվության արշավ, որին միացել է Գյումրիի արյան փոխներարկման կայանը։ Պահեստավորվող արյան խմբերը  առաջին ու կարևոր օգնությունն են մարզի առողջապահական հաստատությունների համար, իսկ արյան պաշարները՝ բոլոր խմբերի, միշտ համալրման անհրաժեշտություն ունեն։

Դոնորի միջազգային օրվա առիթով ամեն տարի անցկացվող ակցիաները շեշտադրվում են կարգախոսի շուրջ։ «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձեք դոնոր և փրկեք կյանքեր»․ այն այս տարվա արշավի ընտրված կարգախոսն է։ Արյան բոլոր խմբերի բավարար պաշար պարտադիր ունի կայանը, դոնորական արյան քանակի պահեստավորումն անընդհատ գործընթաց է։

«Ամեն դեպքում կայանը պետք է իր մինիմալ պաշարն ունենա, որովհետև մենք ապահովագրված չենք դժբախտ պատահարներից, հիվանդություններից ու վիրահատություններից։ Այսինքն՝ միայն աղետների և պատերազմների ժամանակ չէ, որ արյուն է պետք ունենալ, նաև խաղաղ պայմաններում կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք բերում են սակավարյունության»,- նշում է Գյումրիի արյան փոխներարկման կայանի տնօրենի ԺՊ Արկադի Անդրեասյանը։

Գյումրիում դոնորական արյուն հանձնողների թիվը, նախորդ տարիների համեմատ, զգալի պակասել է։ 2021 թվականին արյուն է հանձնել 700 մարդ, որոնցից միայն 88-ն են եղել վճարովի հիմունքներով։ Ակտիվության պակասը նկատելի էր նաև այսօր, արյունատվության ակցիային արձագանքողները բավական քիչ էին։

«Ակտիվություն չկա, սպասվածից շատ քիչ էին այսօրվա մեր այցելուները։ Ընդամենը 10 հոգի եկան, որից 4-5 հոգին էին պիտանի արյուն հանձնելու, մեծ մասն ունեին հակացուցումներ, նրանցից չենք վերցրել արյուն առողջական տարբեր խնդիրների պատճառով»,- նշել է Գյումրիի արյան փոխներարկման կայանի բժիշկ-լաբորանտ  Բելլա Խաչատրյանը։

Հիմնականում դժվար համալրվող է ռեզուս բացասական արյան պաշարը։ Այս պահին կայանն ունի դրական երկրորդ խմբի արյան մեծ կարիք։ Սա բացատրվում է նրանով, որ վերջին մեկ ամսում այս խմբի արյան կարիքն է շատ զգացվել մարզի բուժհաստատություններում։

Կամավոր դոնորներից բացի, այստեղ արյան հիմնական պաշարն ապահովողը վճարովի հիմունքներով դոնորներն են։ Վերջին շրջանում նրանց թիվը ևս պակասել է։ Այսօրվա սակավաթիվ դոնորների մեծ մասը հանձնեցին 3-րդ դրական խմբի արյուն, ու դարձյալ կայանը սպասում է անհրաժեշտ խմբի արյան պաշարների լրացմանը։ Արյան բանկն ամեն օր պատրաստ է ընդունել կամավոր արյուն հանձնողների, որոնք կյանքեր կնվիրեն մարդկանց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP