Քայլելը կարևոր է ծնկների ցավ ունեցող մարդկանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

 Քայլելը կարևոր է ծնկների ցավ ունեցող մարդկանց համար

20:40 18.06.2022

Աշխարհում կան մարզվելու տարբեր եղանակներ, բայց չկա ավելի պարզ բան, քան սովորական քայլելը: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կարող է նաև արդյունավետ միջոց լինել օստեոարթրիտի դեմ պայքարելու համար, որը տարածված է 40-ից բարձր տարիքի մարդկանց մոտ:

Նոր հետազոտությունն ուսումնասիրել է կանոնավոր քայլելու առավելությունները 50 տարեկանից բարձր մարդկանց համար: Պարզվել է, որ  քայլելը ոչ միայն նվազեցնում է ցավը, այլև դանդաղեցնում է հոդերի վնասումը։

Հետազոտությունն անցկացրել են ԱՄՆ-ի Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները: Այս հետազոտողներն ուսումնասիրել են 50 տարեկան և ավելի բարձր տարիքի ավելի քան 1200 մարդու՝ ծնկի օստեոարթրիտով (օստեոարթրիտ), որը արթրոզի (արթրիտի) ամենատարածված ձևն է:

Հետազոտության մասնակից բոլոր մարդիկ պատմել են իրենց քայլելու սովորությունների մասին, ներառյալ քայլելու ժամանակի և նման զբոսանքների հաճախականության մասին: Սա թույլ է տվել հետազոտողներին դասակարգել հետազոտական ​​խմբի մեջ ընդգրկված մարդկանց 73%-ին որպես «քայլողներ», իսկ մնացածներին՝ «չքայլողներ»: Նրանք, ովքեր քայլում են, 40%-ով ավելի քիչ հավանականություն ունեն, որ հաճախակի ծնկի ցավ զգան: Հասկանալի է, որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ քայլում ենք ոտքով, բայց տվյալ դեպքում խոսքը գնում է հետազոտության «քայլող» մասնակիցների մասին»։

Գիտնականներն ուսումնասիրել են նաև ծնկների ռենտգենյան հետազոտության արդյունքները։ Պարզվել է, որ զբոսնողներն ավելի քիչ են բախվում հոդային տարածության նեղացմանը: Սա արթրոզի ցուցիչներից մեկն է։ Սա ցույց է տալիս, որ կանոնավոր քայլելը կարող է ոչ միայն նվազեցնել ցավը հոդերի քայքայման և հիվանդության պատճառով, այլև դանդաղեցնել ծնկների օստեոարթրիտի զարգացումը: Այս արդյունքները հատկապես օգտակար են այն մարդկանց համար, ովքեր ունեն օստեոարթրիտի ռադիոգրաֆիկ ապացույցներ, բայց  ծնկների ցավ չեն զգում»,- ասում է  հետազոտության հեղինակ դոկտոր Գրեյս Սյաո-Վեյ Լուոն: «Այս ուսումնասիրությունը հաստատում է, որ քայլելը որպես ամենօրյա վարժություն կարող է օգնել կանխել ծնկների ամենօրյա ցավը, ինչպես նաև դանդաղեցնել  հոդերի վնասումը»:

Մինչ օրս գիտնականները բուժում կամ միջոց չունեն հոդերի վնասմանը հակադարձելու համար: Եվ չնայած որոշ բուժումներ նշանակվում և օգտագործվում են, դրանք հիմնականում ուղղված են ցավը թեթևացնելու և շարժունակության բարելավմանը, օրինակ՝ դեղամիջոցների, գելերի և ֆիզիոթերապիայի միջոցով:

Նաև առանձնապես բարդ դեպքերում կիրառվում է հոդը արհեստականով փոխարինելը, սակայն սա բարդ պրոցեդուրա է, որը պահանջում է երկար վերականգնում։

Ինչո՞ւ դիմել վիրաբուժական միջամտության, եթե կարելի է ամեն օր զբոսնել և դրանով իսկ հոդերի հետ կապված խնդիրների առաջացումը հետաձգել:

«Ծնկների օստեոարթրիտ ախտորոշում ունեցող ​​մարդիկ պետք է քայլեն որպես ամենօրյա վարժություն, հատկապես, եթե նրանք ամենօրյա ծնկների ցավ չունեն», – խորհուրդ է տալիս Լոն:

Լոն նաև նշում է, որ քայլելը կողմնակի ազդեցություն չի ունենում, ի տարբերություն դեղամիջոցների: Բացի այդ, նման պարզ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է սրտի և անոթների առողջությունը, նվազեցնում է ավելորդ քաշի և շաքարախտի վտանգը։ Նույնիսկ ուռուցքաբանության ռիսկերը նվազում են, եթե մարդն օրական որոշակի ժամանակ է հատկացնում մաքուր օդում սովորական զբոսանքներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP