Աշոցքի անջրդի հողերում՝ 40 հեկտար տարածքում ցրտադիմացկուն սերմեր են աճեցնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Աշոցքի անջրդի հողերում՝ 40 հեկտար տարածքում ցրտադիմացկուն սերմեր են աճեցնում

19:17 16.06.2022

Նախկինում պաշտոնյա, իսկ հիմա ակտիվ գյուղատնտես․․․Սիզավետի նախկին գյուղապետ Արարատ Պողոսյանը 6 տարի է՝ սերմարտադրությամբ է զբաղվում։ Սկզբնական շրջանում փորձարկումները 3 հեկտար հողատարածքում է սկսել, հիմա այն 10 անգամ ավելին է։ 40 հեկտար ցանքատարածքի վրա ամեն տարի մի նոր բուսատեսակ է փորձարկում։ Հյուսիսային ցուրտ տարածաշրջանում՝ Աշոցքում, մշակում է հացիկ-ընդեղենի ցրտադիմացկուն տեսակներ և համոզվել է, որ անջրդի հողերում կարելի է բարձրորակ սերմ ստանալ։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման համար նոր ու ժամանակակից գյուղտեխնիկա է պետք, որն էլ ձեռք է բերել տարբեր կազմակերպությունների աջակցությամբ։ Ե՛վ գործն է հեշտացել, և՛ ծախսերն են կրճատվել։ Օրինակ՝ դրանցից մեկով ոսպի դաշտերն են պարարտացնում, որի հումքը միայն օրգանական է։

Հողը մշտապես սնուցման կարիք ունի, բայց հատուկ անալիզի միջոցով են պարզում պարարտացման չափաքանակն ու տեսակը։ Սերմարտադրության հիմքում կանաչ գյուղատնտեսությունն է։ Իսկ լավ բերք ստանալու համար նաև ճիշտ ցանքաշրջանառությունն է կարևոր, ամեն տարի նույն բույսը նույն հողում չի ցանում։

«Օրինակ՝ ոլոռը հողն ավելի կպարարտացնե կալիումով, ֆոսֆորով, իսկ ոսպը՝ ազոտով։ Անցած տարի մի դաշտում կտավատ եմ ունեցել, հիմա ոսպ է, ոսպի դաշտում կտավատ եմ ցանել, աշորայի դաշտում՝ գարոխ, ցանքաշրջանառությունը կպահեմ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Արարատ Պողոսյանը։

Իսկ ավանդական մշակաբույսերից ցորեն ու կարտոֆիլ մշակում է միայն տան համար, երկուսի դեպքում էլ մշակելը դժվար է, ծախսերը՝ շատ, իսկ արդյունքը ոչ միշտ է լավ լինում։ Սերմերի արտադրության հիմնական աշխատանքն ավտոմատացված է, շատ քիչ դեպքերում է, որ աշխատուժի կարիք է զգացվում։ Այս տարի մի ծախս էլ է թեթևացրել, սերմերի զտումը տեղում է կատարում, արտադրանքն այլ բնակավայր տեղափոխելու կարիք չկա։ Զտիչ սարքը բազմաֆունկցիոնալ է և կարող են կիրառել տարբեր բույսերի համար։

Բերքահավաքից ու զտումից հետո թափոն չեն հանում։ Այստեղ ևս կանաչ գյուղատնտեսության մեթոդն է կիրառվում։ Ստացված զանգվածը կեր է դառնում անասունների համար։

Շուրջ 40 հեկտար հողատարածքում ստացված 6 տեսակի մշակաբույսերի սերմերը պահանջարկ ունեն Հայաստանի տարբեր մարզերում։ Ցրտադիմացկուն սերմատեսակները Աշոցքի Սիզավետ գյուղից հասնում են հիմնականում  հյուսիսային մարզերի բնակավայրեր։

«Ոչ միայն Շիրակի մարզում, այլև Լոռու, Տավուշի մարզերի տարբեր տեղերից են առնում։ Անցած տարի Ստեփանավան տարան, Շամշադին տարան ցանեցին, Նորաշեն, ու շատ լավ բերք ստացան»,- նշում է գյուղատնտեսը։

Մեկ հեկտարից տարեկան ստանում է 2-3 տոննա հատիկ։ Սերմարտադրությունը, որպես գյուղատնտեսության եկամտաբեր ճյուղ, Աշոցքի տարածաշրջանում արդյունավետ զբաղմունք է։ Այս տարի նոր սերմատեսակի փորձարկում է կատարել։ Հարավամերիկյան սագախոտը ցանել է բարձրադիր Աշոցքում, որն իր օգտակարությամբ և վիտամինների պարունակությամբ փոխարինում է բրնձին ու հնդկաձավարին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP