Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Հռոմում անցկացվող Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Հռոմում անցկացվող Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովին

16:24 16.06.2022

Հունիսի 15-17-ը Հռոմում անցկացվում է Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովը, որին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Իտալիայում Հայաստանի դեսպանատան դիվանագիտական կազմը, ինչպես նաև ոլորտային մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի բացման նիստում ելույթ ունեցող հինգ երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է երկրում ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի (MIPAA) շրջանակում արձանագրված արդյունքները։ Աշխատանքային խմբերի կողմից ներկայացվել և քննարկվել են մի շարք թեմաներ՝ ուղղված ակտիվ ու առողջ ծերացման խթանմանը, խնամողների և ընտանիքների համար երկարաժամկետ խնամքի ու աջակցության հասանելիության ապահովմանը։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է տարեց անձանց համար արժանապատիվ, ակտիվ և առողջ ծերության ապահովման կարևորությունը․ «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է իր ստանձնած պարտավորությանը՝ տարեցների իրավունքների պաշտպանության, վերջիններիս հասարակական կյանքին լիարժեք մասնակցության և խտրականության դեմ պայքարի ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ազգային ջանքերի շրջանակում։ Մեր առաջնահերթություններից է նպաստել տարեց անձանց աշխատանքային կյանքի երկարացմանը, վերջիններիս արդյունավետը, մատչելի առողջապահական ծառայությունների մատուցմանը, ակտիվ ծերացման հիմքերի ստեղծմանը»։

Նարեկ Մկրտչյանը նշել է նաև, որ ծերացող հասարակության ներկա միտումներին ու մարտահրավերներին համահունչ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ՝ 2021 թվականին մեկնարկել է նոր ծրագիր, որի նպատակն է բարելավել տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների որակը և ներդնել համայնքային ծառայություններ: Նախարարի խոսքերով՝ Ծերացման հարցերով կառավարության 2021-2023 թվականների գործողությունների ծրագրով սահմանված է նաև ԱՍՀՆ նախաձեռնությունների ընդհանուր շրջանակը։ Այն ուղղված է սոցիալական ծառայությունների համակարգի բարելավմանը, տարեցների տնտեսական անվտանգության և սոցիալական ներգրավվածությանը:

Համաժողովը կամփոփի վերանայման և գնահատման չորրորդ շրջափուլը (2018-2022) և կնշի Ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի և դրա տարածաշրջանային իրականացման ռազմավարության (MIPAA/RIS) ընդունման 20-ամյակը:

Հայաստանյան պատվիրակությունը համաժողովին մասնակցում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ՝ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, մասնավորապես, ժողովրդագրության ռազմավարության մշակման հարցերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP