Ֆրանսիական Մոն դը Մարսանի պատվիրակությանը ընդունել է Գյումրիի քաղաքապետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ֆրանսիական Մոն դը Մարսանի պատվիրակությանը ընդունել է Գյումրիի քաղաքապետը

20:42 16.06.2022

Ֆրանսիական Մոն դը Մարսան քաղաքի պատվիրակությունը այցելել է քույր քաղաք Գյումրի։ Այսօր պատվիրակությանը ընդունել է Գյումրիի քաղաքապետը։ Հանդիպման ընթացքում քննարկվել ու կարևորվել  են երկու քաղաքների միջև մշակութային ու տնտեսական ուղղվածության կապերի ամրապնդման հնարավորությունների գործնական քայլերը ։

«Քննարկվել են  ոչ միայն մշակութային, այլև տնտեսական հնարավոր համագործակցության  ուղիները և  տարբերակները։ Մշակութայինից կարող եմ առանձնացնել թանգարանների շուրջ ունեցած քննարկումները, որտեղ ոչ միայն Մոն դը Մարսանի, այլև մնացյալ քաղաքների հետ պայմանավորվածություններ ունենք՝ ինովացիոն տեխնոլոգիաների, թվային լուծումների և էքսպոզիցիաների փոփոխությունների համար ունենալու ենք համապատասխան աջակցություն»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ապրիլին «Երազ»  մշակութային փառատոնի շրջանակներում Գյումրիի քաղաքապետարանի պատվիրակությունն էր գտնվում Մոն դը Մարսան քաղաքում, որտեղ տեղադրվել է նաև գյումրեցի վարպետների աշխատանքը՝ խաչքար-հուշարձանը։ Հիշեցնենք,Գյումրին և ֆրանսիական քաղաքը ճանաչվել են քույր քաղաքներ։

«Բացահայտել եմ, որ այս քաղաքը շատ երկար ու հետաքրքիր պատմություն ունի։ Մշտական զարգացման մեջ գտնվող ժամանակակից քաղաք է, որտեղ բազմաթիվ զարգացման ծրագրեր իրականացնելու ցանկություններ ունենք։ Առաջնային մեր ծրագրերից մեկը վերաբերում է Գյումրիի դրամատիկական թատրոնին, որի հետ համատեղ նախագծեր ենք ուզում կյանքի կոչել, նաև համագործակցության ծրագիր ունենք Գյումրիի թիվ 10 ֆրանսիական դպրոցի և Մոն դը Մարսանի դպրոցների միջև։ Վստահ եմ, որ մեր երկու քույր քաղաքների համագործակցությունը ամուր հիմքերի վրա կդրվի»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնի տնօրեն Անտուան Գարիելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP