17:09 18.06.2022
ՎԶԵԲ-ի փողոցաշինական լայնածավալ ծրագրով հիմնանորոգված Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի մայթերին, շինավարտի երաշխիքային ժամկետը դեռ չլրացած, լրացուցիչ կամ կրկնակի աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել։ Շինարարական թերությունները թե՞ այլ, ասենք, սալիկների անորակությունն են պատճառը․ երկուսն էլ պատասխանատուները չեն բացառում։ 10 օր է, որ շինարարության պատասխանատուն «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը սկսել է մայթերի վերանորոգումները։
Գարեգին Նժդեհ փողոցի ասֆալտապատումը և մայթերի նորոգումները 2018-ից շինարարը սկսեց ու ավարտեց 2020-ին։ Նույն շինընկերության՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ի բանվորները մի քանի հատվածներում քայքայված, փշրված սալիկները քանդում են, նորերը տեղադրում։ Հետերաշխիքային սպասարկման ժամկետն ուժի մեջ է շինկազմակերպությունը պարտավորություն ունի կրկնակի աշխատանքներ կատարելու։
«Մենք շուտ էինք նկատել, բայց մեկ անգամ ևս շրջայց կատարեցինք ու տեսանք, որ թերությունները շատ են, հրավիրեցինք համապատասխան կազմակերպությանը, ցույց տվեցինք խնդիրները, նրանք էլ սկսեցին աշխատանքները»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ եվ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։
Ոչ միայն Գարեգին Նժդեհ, նաև Սայաթ Նովա փողոցի մայթերի սալիկները ոչ ամբողջական, բայց որոշակի ծավալով փոխելու անհրաժեշտություն կա։ Շինարարական աշխատանքների որակից բացի, սալիկների քայքայվելու, շարքից դուրս գալու մեկ ուրիշ պատճառ էլ բերեց քաղաքացիներից մեկը, որն այս փողոցի մշտական անցորդներից է։
«Երբ ձմռանը սառնամանիքներ էին, կոմունալ ծառայության աշխատողները, փոխանակ նոր բերված տեխնիկայով մաքրեին ձյունն ու սառույցը, բերեցին սկսեցին սուր- քիթ բահերով սառույց ջարդել, դրա հետևանքով էլ սալիկները քանդվեցին»։
Քաղաքապետարանի կումունալ բաժնի պետը, սա հիմնական պատճառ չի դիտարկում, բայց ամեն դեպքում, եղանակի, ձյան առատ տեղումների ազդեցությունն էլ չի բացառում, ինչը երբևէ մատնաշվում է։
«Կան սալիկներ, որոնք ժամանակի ընթացքում անձրևի կամ ձյան հալոցքի պատճառով են քայքայվել ու դարձել վնասված։ Հնարավոր է նաև որակի հետ կապված խնդիրներ կան, բայց այդ թերությունները վերացնելը շինարարի պարտավորությունների մեջ է մտնում»,- ասում է Սուրեն Ջանոյանը։
Եղանակի պատճառով թե շինարարական որակի, կրկնակի աշխատանքների պատասխանատու շինընկերությունն է և ֆինանսական պարտավորություններ ինքն է իրականացնելու։ Շինարարի երաշխիքային ժամկետն այս տարի կավարտվի, բայց եթե աշխատանքը որակին անհամապատասխան լինի, պատվիրատուն՝ այսինքն քաղաքապետարանը չի ընդունի։
Հիշեցնենք, ՎԶԵԲ-ի փողոցաշինական լայնածավալ ծրագրով անցած երեք տարում Գյումրիում ասֆալտապատվել են 30-ից ավելի փողոցներ, հրապարակներ, այժմ ընթացքի մեջ է ևս մեկ հրապարակի հիմնանորոգում։ Նույն ծրագրում են ընդգրկված նաև Անի թաղամասի փողոցները։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...