19:22 03.08.2018
Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ։
«Ես երեկ քաղխորհրդի նիստում հայտարարեցի, որ ես սովոր եմ անել առավելագույնը։ Այս անգամ ևս ես անելու եմ առավելագույնը և անհնարը իմ քաղաքական թիմի և առաջին հերթին երևանցիների հույսերը արդարացնելու համար»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ առաջիկայում ավագանու ընտրություններում իր ծրագիրը կհրապարակվի և կբաժանվի քաղաքացիներին, բայց մինչ այդ փորձում են կարգախոսները մշակել։
«Մեր կարգախոսները, բնականաբար, պետք է քննարկենք քաղաքական թիմի հետ, բայց ինձ համար, որպես նաև կնոջ, մի այսպիսի կարևոր կարգախոս կա՝ «Ապրելու քաղաք Երևանս», որովհետև Երևանը պետք է լինի ապրելու համար հարմար քաղաք։ Այդ կարգախոսի տակ, որը դեռևս քննարկման փուլում է, մենք հասկանում ենք կանաչ քաղաք, մաքուր քաղաք, աղտոտվածությունից զերծ քաղաք»,- հավելել է Զոհրաբյանը։
Զոհրաբյանը խոսել է նաև մյուս կին թեկնածուների մասին:
«Արդեն հայտնի է ինձ համար շատ հարգելի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, կարծես թե Անահիտ Թարխանյանը ևս պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Ես, օրինակ, կուզենայի, որ երեք կին թեկնածուներով մենք միասին մի քանի քարոզարշավի մասնակցեինք՝ նույն տեղում նույն օրը, որ քաղաքացին տեսնի, որ կանայք ոչ թե հակառակորդներ են, այլ համախոհներ են, բայց այս փուլում մրցակիցներ են, որոնցից ամեն մեկը հարցի լուծումը տեսնում է այսկերպ»,- ասել է նա։
Ըստ Զոհրաբյանի՝ ավագանու ընտրություններում իրեն առաջադրելու որոշումը կայացրել է կուսակցության քաղաքական խորհուրդը՝ միասնական քվեարկության արդյունքում։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...