Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի մի քանի ընտանիքներ անօթևանի կարգավիճակի հարցը վիճարկում են դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի մի քանի ընտանիքներ անօթևանի կարգավիճակի հարցը վիճարկում են դատարանում

17:37 18.06.2022

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում անօթևանության խնդրի լուծման պետական ծրագիրը, որի բուն մեկնարկը եղել էր երկու տարի առաջ, երկու բաղադրիչ ուներ, կա՛մ բնակարանաշինություն, կա՛մ վկայագրի տրամադրում։ Շիրակի մարզի 7 գյուղերի 25 ընտանիքների համար նախընտրելին բնակարանաշինությունն էր։ Ծրագրով, սակայն, առայժմ ոչ ամբողջական լուծում է տրվել բնակապահովման խնդրին։ Գյուղական բնակավայրերում կան ընտանիքներ, որոնք դեռ անօթևանության կարգավիճակը հստակեցնում են դատական ատյաններում։

Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղը մարզի այն բնակավայրերից մեկն է, որտեղ 88-ից հետո անօթևանության հերթացուցակում հաշվառված ընտանիքների թիվը համեմատաբար շատ էր։ Մինչև 2020 թվականը հաշվառված է եղել մոտ 32 ընտանիք, որոնք ունեցել են անօթևանի կարգավիճակ։ Բնակարանային ապահովման պետական ծրագրերով մեծ մասի խնդիրը կարգավորվել է։

«32 ընտանիքից 5-ը կառուցել են բնակարաններ, 15-ը վերցրել է բնակարանի գնման վկայական, որից 3-ը հրաժարվել են՝ տուն չգտնելու կամ իր նախկին տունը չքանդելու պատճառով, իսկ 12-ն էլ տուն գտել են ու գնել են»,- ShantNews-ի հետ զրույցում նշել է  Բասենի վարչական ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Ըստ այդմ՝ բնակարանաշինության ծրագրում ընդգրկվել են այն ընտանիքները, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից։ Ստացվել է այնպես, որ ծրագրի շահառու 5 ընտանիք 88-ից հետո ունեցած իրենց կիսակառույց տներն են ավարտին հասցրել։ Բասենցի 12 ընտանիքի համար էլ բնակարանների գնման վկայագիրն է նախընտրելի եղել, գնել են տներ գյուղում։ Բայց դեռ 5 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, վթարային տներում։ 5-ից մեկը Թոռնիկ Աբոյանի ընտանիքն է, ապրում են 4-րդ աստիճանի վթարայնության կիսաքանդ տանը։ 7 սենյականոց տան միայն 2 սենյակն են օգտագործում։

«Մեր հին տան հատակագծով 7 սենյակ ենք ունեցել, որից 5-ն ամբողջությամբ փլվել է երկրաշարժին, էս հատվածում նույնիսկ տանիքն էր փլվել»,- պատմում է  Թոռնիկ Աբոյանը։

«Հիմա որ երկրաշարժ է լինում, ես շատ եմ վախենում, որովհետև տունն ամբողջությամբ վթարային է։ Ներսում լրիվ խոնավ է, ծեփոնները կթափվին, չեմ հասցնե մաքրեմ։ Պատը ետևից լրիվ փլված է, մի մասը չկա, դրա համար կաթոցները շատ են»,- տան վիճակն է նկարագրում  Ջուլիետա Աբոյանը։

 

Երկրաշարժից հետո, ինչպես բասենցիների մեծ մասն է արել, Աբոյաններն իրենց հողատարածքում նոր տան հիմքեր են գցել, 2 հարկը կառուցել են, հասել են տանիքին ու անավարտ թողել։ Գումարը չի հերիքել նոր տան կառուցումն ավարտելու համար։ Անօթևանության խնդրի լուծման ծրագրերից այս ընտանիքի համար ևս նախընտրելի է եղել բնակարանաշինությունը, այս պարագայում, կիսակառույց տունն ավարտին հասցնելը, բայց մեկ փաստաթղթի բացակայության պատճառով հաշվառումից դուրս են մնացել։ Անօթևանության կարգավիճակը վերականգնելու միակ տարբերակը եղել է դատարանում վիճարկելը։

«Դատական ատյաններում վիճարկվող գործեր էլի ունեինք, որտեղ պատճառների մի մասը փաստաթղթային էր, մի մասն էլ ուշացել էին ու ժամանակին չէին հաշվառվել անօթևանների հերթացուցակում։ 4 ընտանիքից 2-ը դատարանով շահել են, արդեն ստացել են համապատասխան գումարները ու բնակարան ձեռք բերել են, 2-ինն էլ ընթացքի մեջ է»,- ասում է Բասենի վարչական ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Աբոյաններն այն ընտանիքներից մեկն են, որոնք դատարանի որոշմամբ վերականգնել են անօթևանի կարգավիճակը։ Եթե բնակապահովման պետական ծրագիրը շարունակվի, մասնագիտությամբ շինարար Թոռնիկ Աբոյանը պատրաստ է դառնալ շահառուներից մեկը և կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցնել։

Երկու տարի առաջ մեկնարկած բնակարանաշինական պետական ծրագիրը Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերի 25 բնակելի տների շահառուներին է վերաբերել: Այս ընթացքում բնակարանաշինական ու բնակարանի գնման վկայագրերի տրամադրման արդյունքում գյուղերում տնակների թիվ է պակասել։ Բնակապահովման ծրագրերի երկու տարբերակների շարունակության մասին առայժմ հստակ որոշումներ չկան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP