21:25 19.06.2022
Շոգ եղանակին ամուր սեղմած փողկապը կարող է ինսուլտ առաջացնել, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է սրտաբան Վլադիմիր Խորոշևը։ Նա բացատրել է, թե ինչպես է այս աքսեսուարը խաթարում ուղեղին արյան մատակարարումը։
Հագուստի գործնական ոճը հուշում է, որ նույնիսկ օդի բարձր ջերմաստիճանի դեպքում չպետք է հրաժարվել փողկապից։ Սակայն այս իրը կարող է լրջորեն վնասել առողջությունը, ասում է սրտաբան, սրտանոթային վիրաբույժ Վլադիմիր Խորոշևը։ Նրա խոսքով՝ կիպ փողկապը վատացնում է ուղեղի արյան մատակարարումը։
«Մարդու զարկերակային արյան հոսքը դեպի ուղեղ և երակային արյան արտահոսքն ուղեղից դեպի սիրտ կվատանա, այն կբերի արյան կուտակման գլխում, դեմքը կդառնա մանուշակագույն, իսկ ներսից՝ գլխուղեղի արտաքին թաղանթը կարող է այտուցվել: Այստեղ ոչ միայն գլխացավ կլինի, նաև հնարավոր է կաթված»,- ասել է բժիշկը։
Տաք եղանակին արյունն ավելի մածուցիկ է դառնում, և նման պայմաններում փողկապ կրելը կարող է արյան վատ մակարդելիության պատճառ դառնալ։
«Որքան բարձր է օդի ջերմաստիճանը, այնքան արյունն ավելի մածուցիկ է դառնում: Եթե 17-18 աստիճանի պայմաններում փոփոխությունները փոքր են, ապա 30 աստիճանի մոտ ջերմության դեպքում մածուցիկությունը զգալիորեն մեծանում է: Արյան նվազ հոսքի և երակների արգելափակման դեպքում, թրոմբի առաջացման հավանականությունը կտրուկ աճում է, շոգին փողկապ կրելը ռիսկի հզոր գործոն է»,- վստահ է Վլադիմիր Խորոշևը։
Սրտաբանը խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ամռանը փողկապ չկրել կամ կարևոր իրադարձությունների ավարտից անմիջապես հետո հանել այն։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...