Ինչպես է գիշերային սնունդն ազդում առողջության վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ինչպես է գիշերային սնունդն ազդում առողջության վրա

23:59 19.06.2022

Ինչու է վնասակար ինչպես ընթրիքից հրաժարվելը, այնպես էլ քնելուց առաջ չափից շատ ուտելը: Այս մասին է խոսել  գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։

Որոշ մարդիկ սովոր են ընթրել ուշ երեկոյան՝ քնելուց առաջ, իսկ ոմանք փորձում են խուսափել երեկոյան կերակուրներից։ Երկուսն էլ վնասակար են առողջության համար, նշել է   բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։

«Ուշ սնվելը շատ վատ է, հատկապես, եթե անմիջապես գնում են քնելու։ Մարդը պառկած է հորիզոնական դիրքում՝ ստամոքսում մեծ քանակության սնունդ, և ստամոքսի պարունակությունը հետ է գալիս կերակրափող, ինչի հետևանքով կարող է առաջանալդ կերակրափողում այրոց, ստամոքսում բակտերիաների բազմացում։ Բացի դրանից, կնկատվի մարսողության խանգարում։ Դրանից հետո առավոտյան կարող է անհարմարություն առաջանալ ստամոքսում, որովայնի ցավ և տհաճ փորկապություն»,- ասել է նա։

Ուշ ընթրիքները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մարսողության, այլև լյարդի գործունեության վրա։

«Ուշ ընթրիքից հետո բոլոր օրգաններն ավելի վատ են աշխատում: Երբ մարդը քնում է, նա բոլորովին այլ էներգիայի կարիք ունի։ Սա, այսպես կոչված, ճարպային հեպատոզ է, որը ոչ պատշաճ սնվելու դեպքում հանդիպում է նույնիսկ շատ նիհար մարդկանց մոտ»,- նշել է Իրինա Բերեժնայան:

Ընթրիքից իսպառ հրաժարումը կարող է հանգեցնել նաև օրգանիզմի համար բացասական հետևանքների, հավելել է գաստրոէնտերոլոգը։

«Շատերը փորձում են հետևել դիետիկ սննդակարգին՝ ընթրել մինչև երեկոյան ժամը վեցը, իսկ հետո չուտել մինչև առավոտ: Այս ռեժիմը կարող է դրական կողմեր ​​ունենալ: Այնուամենայնիվ, եթե մարմինը սովոր չէ այս ապրելակերպին, կարող է անուղղելի վնաս պատճառել առողջությանը, քանի որ հետո կտրուկ աճում է էներգետիկ նյութափոխանակությունը, թթու-բազային հավասարակշռությունը խախտվում է»,- եզրափակել է Իրինա Բերեժնայան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP