16:24 18.06.2022
Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում արդեն 115 օր։ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաղորդում է, որ Դոնեցկի ուղղությամբ ռուսական ուժերն իրենց ջանքերը կենտրոնացրել են Սևեռոդոնեցկի և Բախմուտի վրա։ Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերը փորձում են թույլ չտալ, որ ուկրաինական ուժերը մտնեն Ուկրաինայի պետական սահման և Սլովյանսկի ուղղությամբ գործող ռուսական ուժերի թիկունք։
«Սլովյանսկի ուղղությամբ հակառակորդի հիմնական ջանքերը կենտրոնացած են Սլովյանսկ քաղաքի գրոհի վրա, մարտերը շարունակվում են։ Սևեռոդոնեցկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է հրետանիով և նռնականետներով հարվածել մեր զորքերի դիրքերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին Լիսիչանսկում, Մետյոլկինոյում, Ուստյանովկայում և Վոռոնովոյում։ Սևեռոդոնեցկ քաղաքում մարտերը շարունակվում են։ Բախմուտի ուղղությամբ, բացի մեր դիրքերից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանիով կրակել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։
Մարտեր են ընթանում նաև Սևեռոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում, որտեղ պատսպարված են ուկրաինացի զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Ըստ Ռուսաստանում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դեսպանի՝ «Ազոտ» գործարանից հումանիտար միջանցք բացելու մասին պայմանավորվածություն չկա, քանի որ Ուկրաինան հրաժարվում է դադարեցնել կրակը։
Իսկ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Կարպենկոն հայտնել է, որ ուկրաինական բանակն ակտիվ ռազմական գործողությունների հետևանքով կորցրել է զինտեխնիկայի մինչև 50 տոկոսը։ Գեներալը նշել է, որ Ուկրաինային մատակարարվող զենքը բավարարում է կարիքների միայն 10-15 տոկոսը։
Ուկրաինացի զինվորականները նաև հայտարարել են, որ «Հարպուն» հականավային հրթիռներով Սև ծովում հարվածել են ռուսական «Վասիլի Բեխ» քարշակային նավին, որը նավարկում էր դեպի Զմեինի կղզի։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Պենտագոնի աղբյուրը։ Ռուսական կողմն առայժմ այս լուրերը չի մեկնաբանել։
Իսկ ուկրաինական կողմին հասցված հարվածների մասին տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օդային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով Կրեմենչուգի և Լիսիչանսկի շրջաններում ոչնչացվել են նավթի վերամշակման գործարաններ և վառելիքի պահեստներ, որոնք նախատեսված էին Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի սարքավորման համար։ Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական ուժերի հրետանային և ականանետային ստորաբաժանումների 12 կրակադիրք։ Օպերատիվ մարտավարական և բանակային ավիացիայի կողմից մեկ օրում հարված է հասցվել ուկրաինական զինվորականների և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 62 շրջանի», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հայտնել են, որ ուկրաինական ուժերը գնդակոծել են Դոնեցկը։ Գնդակոծության հետևանքով հոսանքազրկվել է Զասյադկոյի անվան հանքահորը։ 77 հանքափոր մնացել է գետնի տակ։
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...