Արևմտյան պատժամիջոցները «խելագար են և չմտածված»․ Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Արևմտյան պատժամիջոցները «խելագար են և չմտածված»․ Պուտին

16:46 18.06.2022

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստին իր ելույթի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատական է տվել համաշխարհային տնտեսական և քաղաքական իրավիճակին։ Ռուսաստանի ղեկավարը քննադատել է արևմտյան երկրների վարած քաղաքականությունը՝ շեշտելով, որ միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանն ավարտվել է։

Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, որոնք նա անվանել է «խելագար»։

«Խելագար, ես կասեի նաև չմտածված։ Դրանց թիվը, ինչպես նաև հաստատման արագությունն աննախադեպ են։ Հաշվարկը պարզ էր. հանկարծակի, արագորեն ջախջախել ռուսական տնտեսությունը, բիզնեսի շղթաների ոչնչացման, ռուսական շուկայից արևմտյան ընկերությունների հարկադիր դուրսբերման, հայրենական ակտիվների սառեցման հաշվին հարվածել արդյունաբերությանը, ֆինանսներին և մարդկանց կենսամակարդակին։ Չստացվեց։ Ակնհայտորեն չստացվեց, նման բան տեղի չունեցավ», – ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ տնտեսական իրավիճակը կարգավորվում է, և ռուսական տնտեսության վերաբերյալ մռայլ կանխատեսումներն իրականություն չեն դարձել, իսկ պատժամիջոցներից սրվել են հենց Եվրոպայի և Միացյալ Նահանգների սոցիալական և տնտեսական խնդիրները։

«Բարձրացել է ապրանքների գինը, սննդամթերքի, էլեկտրաէներգիայի և վառելիքի գինը, իջել է եվրոպացիների կյանքի որակը, ձեռնարկությունների մրցունակությունը։ Ըստ փորձագետների՝ պատժամիջոցային տենդից Եվրամիության ուղղակի, «հաշվելի» կորուստները գալիք տարում կարող են գերազանցել 400 միլիարդ դոլարը», – ասել է ՌԴ նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

BACK_TO_TOP