Մի քանի տասնյակ երկրների շուրջ 250 դիտորդ կհետևի ՌԴ նախագահական ընտրությունների անցկացման ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+26.09 oC

Մի քանի տասնյակ երկրների շուրջ 250 դիտորդ կհետևի ՌԴ նախագահական ընտրությունների անցկացման ընթացքին

19:12 23.02.2018

Շուրջ 250 օտարերկրացի դիտորդներ կժամանեն ՌԴ՝ մասնակցելու այդ երկրի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը`այս մասին հայտարարել է Պետդումայի արտաքին գործերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հայտնում է Интерфакс-ը:

«Պետդուման հրավիրում է 74 երկրի 243 դիտորդների՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացման գործընթացին մասնակցելու: Նրանցից 23-ը Եվրախորհրդարանի պատգամավորներ են,  107-ը՝ տարբեր Ազգային խորհրդարանների պատգամավորներ ու սենատորներ, 9 քաղաքապետեր ու գործող նախարարներ»,- ասել է Սլուցկին:

Ավելի վաղ, SHANTNEWS-ը հայտնել էր , որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ամերիկացի դիվանագետներին և ամերիկյան կազմակերպությունների աշխատակիցներին չի թույլատրվի դիտարկել ՌԴ-ում առաջիկա նախագահական ընտրութունների ընթացքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու համար

19:52 30.04.2024

Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու համար

Դանիայի ավիաշոուն, որը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին, չեղյալ է հայտարարվել գումար խնայելու համար և հետաձգվել մինչև 2025 թվականը, հաղորդում են Դանիայի զինված ուժերը և TV2-ը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, դանիական ավիաշոուն Դանիայի ամենամեծ ռազմական օդային միջոցառումն է, որին ցամաքում և օդում ցուցադրվում են դանիական տրանսպորտային և մարտական ​​ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև օտարերկրյա […] ...

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

19:40 30.04.2024

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսի 6-7-ը կայցելի Իրան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են գործակալությունից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 19-ի գիշերը Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։ Պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի մոտակայքում։ Իրանական IRIB պետական ​​գործակալությունը հայտնել է, որ երկրի մի շարք նահանգներում հակաօդային […] ...

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և տարածաշրջանային անվտանգային հարցեր

17:46 30.04.2024

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և տարածաշրջանային անվտանգային հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման ընթացքին, այնպես դրանից անդին՝ նոր ուղղություններով, փոխգործակցության հարցերի: Մտքեր են […] ...

Մեկնարկել է նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը

17:26 30.04.2024

Մեկնարկել է նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը

Եվրոպական միությունը (ԵՄ) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այսօր (ԳԴՀ ՏՀԶՆ) հայտարարեցին «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի […] ...

Ռուբեն Ռուբինյանն ու Խերտ Յան Կուպմանին քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը

17:21 30.04.2024

Ռուբեն Ռուբինյանն ու Խերտ Յան Կուպմանին քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին: ...

Հայաստանը շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

17:14 30.04.2024

Հայաստանը շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի […] ...

BACK_TO_TOP