20:03 23.02.2018
Չորրորդ նախագահի թեկնածուին Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկայացնում են ուսանողների համար ստեղծված պայմանները՝ գրադարանից մինչև առանձին ուսումնական լաբորատորիաներ: Այստեղ Արմեն Սարգսյանը նախատեսվածից երկար է մնում ու իր խոսքերով՝ բանակցում բուհի ղեկավարության հետ, որ ուսանողներին թույլ տան իրենց գաղափարները կյանքի կոչել հենց համալսարանի հարկի տակ։
Փակ դռների հետևում բուհի ղեկավարության հետ առանձնազրույցից հետո Արմեն Սարգսյանը միանում է ուսանողներին ու պատասխանում նրանց հարցերին՝ կապված իր հնարավոր պաշտոնավարման, կրթության ոլորտի խնդիրների ու իր անելիքների մասին։
«Յուրաքանչյուր երիտասարդ, դպրոցական կամ ուսանող պետք է հստակ պատկերացնի, թե ինչ է ուզում, պետք է հնարավորություն ունենա լավագույն կրթությունը ստանալ, և որ շատ կարևոր է՝ իմանա, թե ինչ է անելու իր կրթության հետ ավարտելուց հետո, այսինքն՝ ունենա հույս, հավատ իր ապագայի նկատմամբ և մանավանդ մեր երկրում»,- նշում է թեկնածուն։
Արմեն Սարգսյանն իր հանդիպումների ժամանակ մի քանի անգամ նշել է, որ ընտրվելու դեպքում ուշադրության կենտրոնում է պահելու այս ոլորտը։ Արմեն Սարգսյանին հարց ուղղեցին, թե ինչպես է ինքն աշխատանքներ իրականացնելու կրթական ոլորտում, եթե այդ լիազորությունները կրթության ու գիտության նախարարությանն են։
«Իմ աջակցությունը՝ որպես հնարավոր ապագա նախագահ, պետք է լինի իմ փորձառությունը, վերաբերմունքը, ուշադրությունը սևեռել այդ հարցի շուրջը և աջակցել»,- եղավ Սարգսյանի պատասխանը։
Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ինքը եղել է Հայաստանի լավագույն դպրոցներում, բայց ծանոթ է նաև մյուսների խնդիրներին։ Գիտի, որ Երևանի ու մարզերի դպրոցների միջև հսկայական տարբերություններ կան։ Այդ տեսանկյունից լավագույն դպրոցները միայն օրինակ են և ուղեցույց, բայց ոչ լուծում։ Լուծումը, ըստ Սարգսյանի, կլինի բոլոր դպրոցների մակարդակի բարձրացումը։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...