18:42 20.06.2022
Անցած երկու ամիսների ընթացքում Շիրակի մարզի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին պետական աջակցության ծրագրով մատակարարվել է շուրջ 3500 տոննա պարարտանյութ՝ նախապես հայտագրված 5000 տոննայի փոխարեն: Նախնական պահանջի ծավալների նվազումը պայմանավորված է մեկ պարկ պարարտանյութի շուկայական արժեքի թանկ գնով, ինչի պատճառով հողօգտագործողների մի մասը հրաժարվել է և ցանք կատարել առանց հողը պարարտացնելու:
Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում այս տարի 1460 հեկտար վարելահողերի 65-70 %-ն է մշակվել, չեն կարողացել ցանել դեռ աշնանը վարած հողակտորները: Գյուղացիները որակյալ սերմացու չեն կարողացել գտնել, հետո էլ, նախորդ տարվա համեմատ, մի քանի անգամ բարձրացել են դիզվառելիքի ու պարարտանյութի գները։
«Ուշացավ պարարտանյութը, 136 տնտեսությունից սկսեց նվազել, մայիս ամսին մենք ունեցանք 57 տնտեսություններ, որոնք ցանկություն ունեցան պարարտանյութ ձեռք բերել։ Կար երկու պատճառ։ Առաջինը, որ մեր գյուղի բարձրադիր դիրքի համար արդեն ուշացած էր հողին պարարտանյութ տալը, և իրենք էլ չկարողացան ժամանակին մատակարարեին և երկրորդ՝ գնի խնդիրը կար, բավականին թանկ էր, 13-14 հազար դրամ, հենց դա էլ հիմք հանդիսացավ, որ մարդիկ հրաժարվեն»,- նշում է Բասեն գյուղի վարչական ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Հրաժարվելու պատճառներից է նաև գյուղում ոռոգման համակարգի բացակայությունը։ Բասենի վարելահողերի 95 տոկոսն անջրդի է, այս դեպքում նույնիսկ հողի պարարտացումն արդյունավետ չէ:
«Մեր գյուղում առաջնային խնդիրը ոռոգման ցանցն է, պարարտանյութ ցանեցիր, ու անձրև չեկավ, հողը վառի, կթափի բույսը, էլ իմաստը ո՞րն է պարարտանյութի, եթե ոռոգման ցանց չկա, անջրդի են մեր գյուղի հողերը, 99 տոկոսը չի ջրվում»,- դժգոհում են բասենցիները։
Առատ անձրևների հույսին մնացած հողերում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ցորենի ու գարու հասկերը բարձրացել են, եթե կարկուտ չգա, առանց պարարտացնելու, դաշտերից լավ բերք կհավաքեն։
Մասնակի ոռոգելի են Կառնուտի ջրամբարի ավազանի հատվածում գտնվող հողերը՝ այն էլ ընդամենը 200 հեկտարը։ Ժամանակին, երբ պոմպակայանները կային, անգամ ջրել են ամենաբարձրադիր հատվածներում գտնվող հողակտորները: Շարքից դուրս եկած ոռոգման համակարգը հիմա նախատեսում են վերականգնել, դրանից է կախված մշակովի հողերի ավելացումը։
Անջրդի հողերի պատճառով որոշ գյուղացիական տնտեսություններ այս տարի չեն օգտվել նաև գյուղապահովագրության ծրագրից: Շիրակի մարզպետարանի գյուղվարչության տվյալներով՝ ամեն դեպքում մարզում, անցած տարվա համեմատ, ավելացել է հողերի ապահովագրության պայմանագրերի թիվն ու հեկտարները։
«Այս տարի ապահովագրվել են շուրջ 1770 հեկտար ցանքատարածություններ, իսկ շահառուները 1255-ն են։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ պետք է ասել, որ նախորդ տարի ունեինք 1420 հեկտար ապահովագրված ցանքատարածքներ, այս տարի և՛ ապահովագրողների թիվն է ավելացել, և՛ տարածքները»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Ապահովագրված ցանքատարածքների հիմնական մասը հացահատիկային կուլտուրաները և կարտոֆիլն են: Մարզում բանջարաբոստանային կուլտուրաների և կարտոֆիլի ցանքատարածքներն ավելացել են, իսկ հացահատիկայինները մի փոքր նվազել: Լեռնային ու հյուսիսային տարածաշրջաններում այս տարի գյուղացիական տնտեսություններն ավելի շատ նախընտրել են բազմամյա մշակաբույսերի ցանք կատարել:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...