15:25 20.06.2022
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշել է, որ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն աննախադեպ են և վտանգավոր երկրի համար։
«Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ երկրի խորհրդարանը նման բաշխվածություն չի ունեցել։ Այս իրավիճակը վտանգ է ներկայացնում մեր երկրի համար՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց մենք պետք է բախվենք ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։ Սակայն մենք պետք է հարգենք այս քվեարկությունը և հետևություններ անենք դրանից»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը։
Ֆրանսիայի 577 տեղանոց Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու համար հարկավոր է ստանալ առնվազն 289 մանդատ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի իշխող «Միասին» դաշինքը ստացել է 245 մանդատ։ Չնայած տոկոսային հարաբերակցությամբ Մակրոնի դաշինքը հաղթող է ճանաչվել, սակայն կորցրել է մեծամասնությունն Ազգային ժողովում։
Քվեարկության արդյունքում երկրորդ հորիզոնականում է հայտնվել ձախակողմյան ուժերի կոալիցիան՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ։ Նոր ձևավորվող խորհրդարանում նրանք կունենան 131 մանդատ։ Երրորդ հորիզոնականում հայտնված ուլտրա աջ «Ազգային միություն» կուսակցությունը՝ Մարին Լե Պենի գլխավորությամբ, ռեկորդային արդյունք է գրանցել։ Նրանք խորհրդարանում կունենան 89 մանդատ։ Հանրապետականները, որոնք նախորդ խորհրդարանում ունեին 101 տեղ, հավաքել են ձայների 7 տոկոսը և նոր խորհրդարանում կունենան 61 մանդատ։
Ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Մակրոնի դաշինքը ստիպված կլինի նոր գործընկերների հետ համաձայնության գալ։ Ֆրանսիայի նախագահի դաշինքի հետ կոալիցիա կազմելու հիմնական թեկնածուն Հանրապետականներն էին, սակայն նրանց առաջնորդը խոստացել է մնալ ընդդիմության շարքերում։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...