18:08 21.06.2022
Միջազգային բեմերում ծափերի արժանացած «Խաչատրյան տրիո»-ի համերգով Գյումրիում բացվեց «ART շաբաթ» դասական երաժշտության փառատոնը։ Երաժշտարվեստի ընտրյալ հատիկն համարվող դասական երաժշտության անհատ կատարողներին և համույթներին համախմբելու, մեկ հարթակ ստեղծելու համար երեք տարի առաջ սկիզբ դրվեց «ART շաբաթ» փառատոների անցկացման։ 2020 և 21 թվականներին համավարակի սահմանափակումների պատճառով մշակութային այս նախագծում դադար եղավ։ Եվ միայն այս տարի հնարավորություն ստեղծվեց վերսկսել դասական երաժշտության օրերը։
«Մենք ասում ենք դասական երաժշտության շաբաթ, բայց պահանջարկն այնքան մեծ էր, որ անգամ մի քանի համերգներ իրար միացնելուց հետո անհրաժեշտություն դարձավ ունենալ նաև 8-րդ օրը, և հունիսի 20-ից՝ երկուշաբթիից երկուշաբթի, քաղաքի համերգասրահներում, դահլիճներում և թանգարանների բակերում հնչելու է դասական երաժշտություն»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Փառատոնի շրջանակներում դասական արվեստն են ներկայացնելու պատանի ստեղծագործողներն ու երաժիշտ կատարողները։ «ART շաբաթի» բեմերը բոլոր պրոֆեսիոնալ և ուսանող կատարողների համար բաց են։ Տարբերակում չի դրվել համայնքապատկան և ոչ համայնքապատկան կառույցների միջև, ներգրավվել են բոլոր նրանք, ովքեր ստեղծում և սիրում են դասական երաժշտություն։
Հայկական դասական երաժշտությունն աշխարհի տարբեր անկյուններ հասցրած «Խաչատրյան տրիո»-ի կատարումները վայելելու հնարավորություն գյումրեցի հանդիսատեսն ունեցավ այս փառատոնի շրջանակներում։ Եռյակի երաժիշտներն այստեղ հանդես գալու հրավերները երբեք չեն մերժում։
«Գյումրին ինձ համար առանձնահատուկ է, առաջին քաղաքն իմ կյանքում, որտեղ համերգ եմ ունեցել, դա 1998 թվականն էր, երբ ես՝ Սպիվակովի նվագախմբի երաժիշտ, այստեղ էի, և ինձ համար ամեն անգամ Գյումրիում հանդես գալը շատ կարևոր է և պարտավորեցնող։ Ես ուրախ եմ, որ այս միջոցառման մեկնարկը մենք ազդարարեցինք, այսքան մարդ է հավաքվել, և այս ջերմ շփումը ստացվեց»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ջութակահար Կարեն Շահգալդյանը։
Այս համերգներն են ձևավորում և ավելացնում, կրթում դասական երաժշտությունը գնահատող հանդիսատեսին։ Սա երաժշտական այն ուղղությունն է նաև, որ մեծ կարևորություն ունի մարդու զարգացման համար։ «Խաչատրյան տրիո»-ի դաշնակահար Արմինե Գրիգորյանը դասական երաժշտության դերը կարևորել է հատկապես երեխաների կրթության մեջ․
«Դասական երաժշտության հանդիսատեսը պետք է լինի հոգով և սրտով բաց, որպեսզի կարողանա յուրացնել այն ամենը, ինչ փոխանցվում է բեմից։ Յուրաքանչյուր հանդիսատես դահլիճից տանում, համերգից ստանում է այն, ինչ կարողանում է ընկալել, և դա մնում է իր հիշողության մեջ։ Եվ առանձնապես կարևորություն եմ տալիս երեխաների մասնակցությանը, որովհետև որքան վաղ հասակից երեխային մոտեցնենք դասական երաժշտության աշխարհին, այնքան հեշտ կլինի նրա հետ աշխատել»։
Փառատոնը նաև այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս պատանի և երիտասարդ կատարողներին չսահմանափակվել միայն իրենց երաժշտական կրթական հաստատությունների հանրույթներում ելույթներ ունենալով, նրանց հարկավոր է նաև մեծ լսարանի առջև ներկայանալ։
«ART շաբաթ» փառատոնը մրցութային չէ, պարգևատրումներն անվանակարգեր չունեն, կազմակերպիչներն են նշում, այստեղ հաղթողներ չեն լինելու, մշակութային այսպիսի միջոցառումները հավակնում են դառնալ դասական երաժշտության հանրայնացման ձևաչափ։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...