18:38 22.06.2022
2022-ին Գյումրիում նախատեսված է իրականացնել 14 մլրդ դրամի կապիտալ շինարարության պետական ծրագիր, որից 3,4 մլրդը բաժին է ընկնում սուբվենցիոն ծրագրերին։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետը Գյումրիի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը։ Մարզպետարանի և քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների որակին, հայտնաբերված թերություններին ու ժամկետներում արձանագրվող ուշացումներին առնչվող հարցերը։
Թերացումներով կատարված շինարարություններից մեկը հին սուբվեցիոն ծրագիր է, և խոսքը Մուշ-2/2 թաղամասի հրապարակի կառուցմանն է վերաբերում։
2018 թվականից սկսված շինարարությունը, պարզվում է, դեռ անավարտ է, որի արժեքը մոտ 105 մլն դրամ է։ Աշխատանքների ավարտական ակտ չկա, կատարվել են թերություններով։ 70-30 համաֆինանսավորմամբ թերի իրականացված շինարարության գումարը, որը կառավարությանն է, շինարարին չի հատկացվել, ի պահ է տրվել քաղաքապետարանին։ «Վահրադյանշին» ընկերությունն այս պահին գտնվում է դատական գործընթացներում։ 2022 թվականի հունիսի 9-ին կազմված նոր նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա առաջիկայում նոր մրցույթ է հայտարարվելու, և չծախսված գումարը՝ մոտ 32 մլն դրամը կհատկացվի հրապարակի շինարարության ամբողջական ավարտի համար, ժամկետ նշվեց մինչև տարեվերջ։
«Երբ որ թաղամասի բնակիչների համար պետական ծրագիր է իրականացվում, և վերջնական արդյունքը 3 և ավելի տարի չի տեսնվում, դա արդեն իսկ խնդիր է։ Միգուցե շինարարի հետ է կապված, բայց այստեղ մենք պետք է հետևողականություն ցուցաբերենք, և այն անբարեխիղճ շինարարները, որոնք մասնակցում են մրցույթներին ու թերություններով են իրենց պարտավորությունները կատարում, նրանց նկատմամբ պետք է գործուն մեխանիզմներ կիրառվեն, ընդհուպ մինչև «սև ցուցակ» մտցնել, որպեսզի հնարավորություն չունենան հետագայում պետական կամ համայնքային նշանակության մրցույթներին մասնակցել»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Չկարգավորված կամ ձգձգումներով ընթացող խնդիրներից դիտարկվել է նաև ինքնակամ շինությունների հարցը։ Մասնավորապես, հարցն առնչվել է Գյումրիի քաղաքային զբոսայգուն և Սայաթ-Նովա փողոցին հարող նոր կառուցված այգուն։ Խնդրի կարգավորումը համայնքապետարանի լիազորություններում է, քանի որ, ըստ մարզպետի, քաղաքային զբոսայգին չի կարող լինել ինչ-որ մեկի սեփականությունը։ Զբոսայգին համայնքի սեփականությունն է, և համայնքին պատկանող գույքը տնօրինելու իրավունքը հենց իրենն է։
«Օրենսդրական այն փոփոխությունները, որ հունվար ամսին կատարվեցին, ենթադրում է, որ ցանկացած տեսակի ինքնակամ շինություն, որն իրականացվում է համայնքի տարածքում, ենթակա է ապամոնտաժման, և համայնքապետը պարտավոր է այդ տարածքը բերել նախնական տեսքի»,- նշել է Շիրակի մարզպետը։
«Գորկու այգում մենք արդեն մի քանի հատված ապամոնտաժել ենք, մնացած ապօրինի շինությունները ևս ընթացքի մեջ են, հուսով եմ՝ մենք կկարողանանք արագ դա կազմակերպել, որպեսզի Գորկու այգին դառնա մեր քաղաքացիների համար զբոսնելու շատ լավ վայր»,- նշել է Գյումրիի քաղաքապետը։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...