19:13 22.06.2022
Մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով և ընդհանուրը՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողության 63 նոր միկրոավտոբուսների մի մասն առաջիկա օրերին փորձնական դուրս կգա երթուղի։ Թե առաջինը որ երթուղով կշահագործվեն, առայժմ հստակ չէ, բայց Գյումրիի քաղաքապետն առաջարկում է այլևս չսպասել, որպեսզի բոլոր տեսակի խնդիրները լուծվեն։ Շիրակի մարզպետի մասնակցության Գյումրիի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրանսպորտային միջոցները մեկ տարի անց չշահագործելու պատճառներն են քննարկվել։ Տրանսպորտի բաժինը նշում է, որ տեխնիկական պատճառներ կան, որոնք կարգավորելու համար էլի ժամանակ է պետք։
«Նոր ավտոբուսները շահագործելու համար շատ կարևոր է լվացման պրոցեսը, որպեսզի տրանսպորտային միջոցներն ամեն առավոտ լվանալուց հետո դուրս գան երթուղի։ Առայժմ մենք չունենք հարմարեցված լվացման կետ, ինչն էլ խանգարում է մեր աշխատանքները սկսելուն»,- նշել է «Գյումրիի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ԺՊ Գրիգոր Մաթևոսյանը։
Գյումրիի քաղաքապետն էլ բերած պատճառը չհամարեց լուրջ պատրվակ միկիրոավտոբուսները երթուղի դուրս բերելու համար։
«Դա չպետք է պատրվակ լինի, որ գործը դանդաղի, հիմա մենք ասում ենք՝ 2 օր հետո պայմանական դուրս եկեք երթուղի, կարելի է սկիզբը տալ, մինչև բոլոր հարցերը լուծվեն։ Իսկ մեքենաները լվանալու հարցը կարելի է մեկ այլ կերպ լուծել, մենք կոմունալ ծառայությունում ունենք սարքավորումներ, որոնք կարող են ամենօրյա գրաֆիկով լվանալ միկրոավտոբուսները»,- նշել է քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Թե սկզբի համար քանի միկրոավտոբուս դուրս կգա երթուղի հստակ չէ։ Հստակ է, սակայն, կառավարության հաստատած կարգի համաձայն, մինչև ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսները Գյումրիի քաղաքապետարանի բոլոր թափուր հաստիքների համար մրցույթներ հայտարարելը։
Համայնքային լիազորությունների կատարման շրջանակում է համայնքային կառույցներում տնօրենների մրցույթների անցկացումը, որոնք վեց տարուց ավելի է՝ չեն իրականացվում, և համայնքային ծառայողների շուրջ մեկ երրորդը ժամանակավոր պաշտոն են զբաղեցնում։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 58 ՀՈԱԿ-ներից 23-ում տնօրենները ժամանակավոր պաշտոնակատար են, իսկ 122 համայնքային ծառայողներից ժամանակավոր են 33-ը։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...