17:12 23.06.2022
Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Մասնավորապես նշվել է, որ աշխարհի 58 երկրում հաստատվել է կապիկի ծաղկի 3417 դեպք և բռնկումներն ակտիվորեն տարածում են գտնում բոլոր մայրցամաքներում:
«Բռնկումները չեն դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների: Անգամ ծաղիկի համեմատ մահվան ավելի քիչ ցուցանիշներով՝ քանի դեռ տարածումը կանխող գործողություններ չեն ձեռնարկվել, միլիոնավոր մարդիկ կմահանան, շատերը կկուրանան կամ հաշմանդամություն ձեռք կբերեն»,- ասվում է հայտարարության մեջ:
«Համավարակ եզրույթը վերաբերում է վարակիչ հիվանդությանը, որը լայն տարածում է ստանում՝ հատելով միջազգային սահմանները, և ազդում է մարդկանց մեծ խմբերի վրա: Տարբեր մայրցամաքներում տարածման արագացող աճը և այն դադարեցնելու համար համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը համապատասխանում են համավարակի հայտարարման և՛ չափանիշներին, և՛ նպատակին: Անհրաժեշտ են համաձայնեցված գլոբալ գործողություններ»,- ասվում է Առողջապահության համաշխարհային ցանցի հայտարարության մեջ: Կազմակերպությունը կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը անհապաղ գործի անցնել՝ ձեռնարկելու հնարավոր բոլոր միջոցները՝ կանխելու հիվանդության տարածումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 23-ին արտակարգ նիստ է հրավիրելու՝ գնահատելու կապիկի ծաղկի բռնկման համաշխարհային վտանգը: Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել էր, որ ի տարբերություն նախկին բռնկումների՝ վիրուսի ներկա տեսակն իրեն արտասովոր է դրսևորում:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...