Փարաքարում 35-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Փարաքարում 35-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:24 23.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի հունիսի 23-ին` ժամը 11:30-ին, որով տեղեկացվել է նույն համայնքի Գետափի փողոցում ավտոմեքենայի պայթյունի մասին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:05-ին, մահացել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP