17:23 24.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը ողջունել ու կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք արդյունավետ հարթակ են ներառականության գործընթացին վերաբերող խնդիրները և դրանց լուծման ուղիները քննարկելու համար:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը ողջունել է կառավարության՝ ներառականության գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը օրենսդրական նախաձեռնություններով աջակցելու քաղաքականությունը: Անդրադառնալով կոալիցիայի գործունեությանը՝ նա նշել է, որ այն Հայաստանում գործող 14 կազմակերպությունների միություն է, ձևավորվել է 2017թ. և իրավական աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց:
Հանդիպմանը քննարկման առարկա են դարձել ներառականությանն առնչվող թե՛ բովանդակային, թե՛ օրենսդրական, թե՛ տեխնիկական հարցեր: Կոալիցիայի անդամները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների ստեղծմանը, կրթության հասանելիությանը, սուբվենցիոն ծրագրերով ստեղծվող ենթակառուցվածքների մատչելիությանը, ցերեկային խնամքի ծառայությունների ավելացմանը, հոգեկան առողջության պահպանման ռազմավարությանը, աջակցող տեխնոլոգիաների մշակմանը և այլն: Նրանք գոհունակություն են հայտնել Երևանում հանրային տրանսպորտի մատչելիության կապակցությամբ և նշել, որ մարզերում ևս տրանսպորտի հասանելիությունը բարձրացնելու խնդիր կա:
Վարչապետը, անդրադառնալով հարցադրումներին, նշել է, որ կառավարությունը հետևողական է ներառականության գործընթացին աջակցելու գործում, և այդ նպատակով այս տարի պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է պետական ծրագրերն ու բարձրացված խնդիրների համատեքստում ձեռնարկվող քայլերը:
Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են ընթացիկ բարեփոխումները և ներառականության խթանման ուղղությամբ համատեղ անելիքները:
Կառավարության ղեկավարը նկատել է՝ 2018 թվականից ի վեր չի եղել ծրագիր, որը չիրականացվի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և ըստ այդմ պետք է կենտրոնանալ բովանդակային ծրագրերի իրականացման վրա՝ առանցքում ունենալով կրթության և զբաղվածության ապահովման բաղադրիչները: Վարչապետն առաջարկել է ԱՍՀՆ-ՀԿ սեկտոր-ԱԺ համագործակցությամբ գույքագրել առկա կարիքները ըստ խմբերի և պետական աջակցության ռազմավարությունը կառուցել այդ կարիքների հասցեական սպասարկման շուրջ:
Քննարկման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ինչպես նաև առաջարկել ՀԿ ներկայացուցիչներին՝ հանդես գալ խնդիրների լուծման առաջարկներով:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...