Ավստրալիայի վարչապետը շրջափակման մեջ է հայտնվել Սպիտակ տանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+28.09 oC

Ավստրալիայի վարչապետը շրջափակման մեջ է հայտնվել Սպիտակ տանը

11:50 24.02.2018

Սպիտակ տունը շրջափակվել է այն բանից հետո, երբ շենքի շուրջ գտնվող արգելապատնեշին մեքենա է հարվածել: Իրավապահների փոխանցմամբ՝ մի կին ավտոմեքենան վարել է արգելապատնեշի վրա, սակայն չի կոտրել այն: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: ԱՄՆ գաղտնի ծառայության փոխանցմամբ՝ կինն անմիջապես ձերբակալվել է:

Իրավապահները հաղորդել են, որ կինն իր սպիտակ մինիվենը միտումնավոր կերպով է վարել արգելապատնեշի վրա, սակայն նրա արարքի պատճառները հայտնի չեն:

Միջադեպը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալելիս է եղել Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին: Նա լանչի էր հրավիրված ԱՄՆ նախագահի կողմից, որից հետո մասնակցել էր մամուլի ասուլիսի: Ավստրալիայի վարչապետը շենքում է մնացել այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննություն էր վարվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական բանակը նոր ավիահարվածների մասին է հայտարարել Գազայի հատվածում արմատականների ​​թիրախների ուղղությամբ

14:27 01.05.2024

Իսրայելական բանակը նոր ավիահարվածների մասին է հայտարարել Գազայի հատվածում արմատականների ​​թիրախների ուղղությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները մի շարք նոր հարձակումներ են իրականացրել Գազայի հատվածում պաղեստինյան արմատականների թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Փոխանցված տվյալներով՝ խոցված թիրախների թվում են զինապահեստներ, ռազմական շինություններ։ Հարձակումների թիրախ են դարձել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները, նշել է բանակը: Բացի այդ, մարտական ​​ինքնաթիռները, ցամաքային զորքերի հետ համաձայնեցված, հարձակվել […] ...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

14:18 01.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Ամփոփելով Կատար պաշտոնական այցը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: Անդրադարձ է կատարվել Կատարի գործընկերների հետ կայացած քննարկումներին և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին: ...

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

13:52 01.05.2024

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները, կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը։ «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցում էին արտաքին ազդեցության օրենքի դեմ խաղաղ ցույցերին, ես կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- գրել […] ...

Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է Բլինքենին

13:09 01.05.2024

Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է Բլինքենին

Մեկնարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Երուսաղեմում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Ըստ տեղեկությունների՝ խոսակցությունը ընթանում է փակ դռների հետևում։ Ավելի ուշ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որին իսրայելական կողմից կմասնակցեն ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին և մի շարք այլ […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

12:52 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Հանդիպման մեկնարկին նախորդել է պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները վիճաբանել են։ Պատճառը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն էր, ով ապրիլի 30-ին տուժել էր հատուկ […] ...

Գազայում զոհերի թիվն աճել է

12:44 01.05.2024

Գազայում զոհերի թիվն աճել է

2023 թվականի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհվել է գրեթե 34,6 հազար պաղեստինցի։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34 568-ի, ևս 77765 մարդ վիրավորվել է»,- ասվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հեռագրային ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ […] ...

BACK_TO_TOP