17:12 25.06.2022
Առաջին անգամ ծխական փառատոն է անցկացվել Շիրակի մարզում։ Միջոցառման վայրը Փանիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակն էր: «Արի՛ գյուղ» ծխական փառատոնին մասնակցել են մարզի տարածաշրջանների 12 համայնքները։ Ընտրվել են այն գյուղերը, որոնք կաթողիկե համայնքներ են։ Նախաձեռնությունը «Հայկական կարիտաս»-ինն է՝ «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում։ Փառատոնը գյուղական բնակավայրերի զարգացումը, համայնքների ավանդույթները կայուն պահելու, տեղի ինքնությունը բնութագրող մշակույթը և խոհանոցը պահպանելու, փոխանցելու ասելիք ունի։
Առաջներում գյուղերում ընտանիքները ծխով էին հաշվում։ Ծուխ էին անվանում եկեղեցու գործերի տնօրինմանը մասնակցող ընտանիքներին։ Հիմա թեև գյուղական բնակավայրերում բնակիչներին եկեղեցական ծուխի պատկանելությամբ չեն հաշվառում, բայց մեծամասամբ կաթոլիկ համայնքներում ծխական սովորույթները դեռ պահպանվում են։
«Մեր նպատակն այն է, որ գյուղերը կարողանան ներկայացնել իրենց տեղի ինքնությունը, գյուղական մթերքները, թե ինչպես է պատրաստվում օրգանիկ մթերքը, ինչպիսի ավանդույթներ ու մշակույթ ունեն համայնքները, ու այս ամեն ինչը մենք ներկայացնում ենք քրիստոնեական կարևոր արժեքների համադրությամբ է»,- նշում է «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը։
Փանիկը կաթոլիկ հավատացյալներով բնակեցված մեծ գյուղերից մեկն է համարվում, հայտնի է իր հարուստ տնտեսությամբ։ Գյուղ կանչող փառատոնին մարզի կաթողիկե համայնքներից յուրաքանչյուրն իրեն բնորոշ գյուղական կոլորիտով ու խոհանոցով էր ներկայացել, որտեղ միախառնվում էին սիրուն բարբառները։ Միևնույն ազգային ավանդույթներով հարուստ նույն մարզի համայնքներն ունեն իրարից տարբերվող ու տվյալ գյուղին բնորոշ սովորույթներ ու ուտեստներ։ Իրարից հեռու կամ մոտիկ համայնքները միմյանց հետ շփվելու, ծանոթանալու առիթներ միշտ չէ, որ ունենում են։
«Համայնքներն իրար հետ են ծանոթանում, մեկս մյուսիս հետ մտերմանում ենք ու դառնում մեկ մարդ, տարբեր համայնքների միջև կապ ենք ստեղծում, բարեկամանում ենք։ Մեր գյուղը կոչվում է ֆրանկների գյուղ, որի ճաշատեսակներն ու մարդկանց բնավորությունները տարբեր են, ես դա զգացել եմ երկար տարիներ գյուղում ապրելով»,- ասում Լանջիկ գյուղի բնակչուհին։ ։
Ազգությամբ գերմանուհի Ալվինա Խչոյանը 40 տարի առաջ է Ռուսաստանից Հայաստան եկել։ Ամուսնացել է և ամուսնու հետ նրա հայրենի Սարագյուղ եկել։ Սարի գյուղն ասում է՝ շատ է սիրել, ընտելացել է գյուղական կյանքին, յուրացրել է հայկական խոհանոցի նրբություններն ու գյուղի բարբառը։ Գյուղական տնից ու միջավայրից այն կողմ ուրիշ տեղ չի պատկերացնում , ասում է՝ պահողը գյուղն է ու հողը։ «Բեզա» կոչվող բույսից, որը միայն Սարագյուղի սարերում է աճում, պատրաստում է մարինադ, այն համարվում է այս գյուղի խոհանոցի այցեքարտը ։
«Բեզան մենք հավաքում ենք շատ հեռու տեղերից, կմ-երով քայլում ենք, բարձրանում սարերը, որ հավաքենք։ Մեծ փնջերով ենք հավաքում, որ հեռացնենք ավելորդ մասերն ու կարողանանք մաքրելուց հետո մարինադ պատրաստենք։ Շատ դժվար է հավաքվում, բայց շատ համով է, մեր Սարագյուղի ամենաառաջին թթուն է, ուրիշ տեղ այս բույսը չի աճում»,- նշում է սարագյուղցի Ալվինա Խչոյանը։
Նորի ու ժամանակակից մոտեցումների կողքին հինն ու ավանդականն այսօր գյուղերում է պահպանված։ Էկոլոգիապես մաքուր սնունդը, մաքուր օդը, մարդկային ազնիվ հարաբերությունները գյուղերում կգտնես։ Այս ամենը չի պահպանվի ու շարունակություն չի ունենա, եթե գյուղի ինքնությունը պահողներ չլինեն։
Փառատոնն ուղեկցվում էր կավագործության, ավանդական հագուստի ցուցադրման, նկարչության և հայկական ազգային պարերի վարպետության դասերով: Գյուղական կոլորիտին համահունչ էր նաև համերգային ծրագիրը ՝ համայնքների եկեղեցական երգչախմբերի, պարային խմբերի ու երգիչների մասնակցությամբ: Առաջին ծխական փառատոնը հավակնում է լինել ամենամյա ու շրջել այլ բնակավայրերում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...