Կոռուպցիոն բացահայտում. ՍԴ աշխատակազմի ղեկավարն է կարում դատավորների հագուստները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Կոռուպցիոն բացահայտում. ՍԴ աշխատակազմի ղեկավարն է կարում դատավորների հագուստները

13:00 24.02.2018

Մեկ անգամ չէ, որ տարբեր ամբիոններից խոսվել է պետական գնումների ոլորտում առկա ռիսկերի և արձանագրվող խախտումների մասին: Ավելին՝ հստակորեն բարձրաձայնվել է դրա կոռումպացված լինելու փաստի մասին:

Ինչի՞ մասին է խոսքը:

Շատ հաճախ գերատեսչություններն իրենց գնումները կատարում են մեկ անձից: Եթե ավելի հստակ, ապա դա կոչվում է առանց բաց մրցույթի իրականացվող գնումներ: Իսկ այդ ընկերությունները, որոնցից կատարվում է համապատասխան առևտուրը, հիմնականում իրականացվում է մեզանում լայն տարածում ունեցող «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով: Այս ոլորտը կանոնակարգելու համար դեռ անցած տարի կառավարությունը առաջիկա հինգ տարիների ծրագրով նախատեսեց պետական գնումների ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդրում: 

Գործադիրը վստահ էր, որ այս դեպքում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Դրան արձագանքող շատ բանախոսներ տարբեր հարթակներից հայտարարեցին, որ դա բավարար չէ կոռուպցիան ու շահերի բախման դեպքերը կանխելու համար: Ժամանակն ու փորձը ցույց տվեցին, որ վերջիններս բնավ էլ հերթական պոպուլիստական ցեխը չէ, որ շպրտում են գործադիրի ուղղությամբ:

Մամուլը դրանից հետո էլ բազմաթիվ անգամներ խնամքով թաքցված մի անկյունից վեր հանեց տարբեր գերատեսչությունների «ցոփ ու շվայտ» գնումները, որոնք մեկ անգամ ևս փաստեցին, որ ընդամենը օրենքներ փոփոխելով ոլորտը չես սրբագրի, դրա համար ընդունածը կիրառել է պետք: 

Այս թեմային անդրադառնալու հերթական պատճառը SHANTNEWS.am-ի կողմից արձանագրված ԽԾԲ սկզբունքով կատարված ևս մեկ առևտուրն է: Ավելի կոնկրետ՝ SHANTNEWS-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանը դատավորի երկու համազգեստ է պատվիրել «Շշուկ» ՍՊԸ-ից: Ընդհանուր արժեքը 200.000 դրամ է, այսինքն՝ յուրաքանչյուրն արժե 100.000 դրամ:

Որոշեցինք հասկանալ, թե ով է այս ընկերության սեփականատերը: Պետական ռեգիստրի տրամադրած տվյալներից պարզվեց, որ դրա հիմնադիրը «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն է:  

Առաջին հայացքից որևէ տարօրինակ երևույթ չկա այս տվյալներում: Ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, երբ տեղեկացանք, թե ով է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը: Նա ոչ ավել, ոչ պակաս Առուշան Հակոբյանն է, նույն ինքը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:  

Վերոշարադրյալը հաշվի առնելով՝ այստեղ կդնենք կախման կետեր և մեկնաբանությունները կթողնենք ընթերցողին: 

Միայն նկատենք՝ չի բացառվում, որ այս համազգեստներից մեկը նախատեսված է ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի համար, ով արդեն պաշտոնապես առաջադրվել է ՍԴ անդամի պաշտոնում:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

BACK_TO_TOP