ՇՄ նախարարի տեղակալը Գեղարքունիքում մասնակցել է քայլարշավ-քննարկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՇՄ նախարարի տեղակալը Գեղարքունիքում մասնակցել է քայլարշավ-քննարկման

13:00 26.06.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, սա մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ երկրորդ հանդիպումն էր։

Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների ընձեռած զբոսաշրջային հնարավորությունները և պետական գերատեսչություն-համայնք-հասարակական կազմակերպություններ համագործակցության միջոցով դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման եղանակները։

«Սևանա լճի պահպանությանն ուղղված բոլոր ծրագրերի ու միջոցառումների առանցքում լճի վրա մարդածին ճնշման նվազեցումն է։ Մենք այսօր խնդիր ունենք նվազագույնի հասցնել մարդու միջամտությունը բնական գործընթացներին և ապահովել լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը։
Պետք է ճիշտ գնահատել Սևանա լճի հարակից հատվածների, համայնքների զբոսաշրջային հնարավորությունները և համատեղ ջանքերով դրանք արդյունավետ իրացնել, դա կօգնի հասնել լճի վրա ճնշման նվազեցման մեր տեսլականին»,-նշել է նախարարի տեղակալը։

«Գեղարքունիքի մարզի հարուստ բնական և պատմամշակութային ժառանգությունը թույլ է տալիս զարգացնել զբոսաշրջության և հանգստի տարբեր ձևեր։ Օրինակ, մարզում կարելի է զարգացնել քայլարշավային և գեոտուրիզմը։ Զբոսաշրջության այս տեսակների համար առկա է բավարար ռեսուրս, բայց դրանց զարգացման համար մշակված և հաստատված ծրագրերը դեռևս թերի են։ Այս համատեքստում անհրաժեշտ է ստեղծել համալիր տուր-փաթեթներ, որոնցում էքսկուրսիաները կիրականացվեն լեռնային տարածքներում»,-նշել է նախարարի տեղակալը և խնդրել հասարակական դաշտի ներկայացուցիչներին «Սևան» ազգային պարկի հետ համատեղ ուժերով կազմել գրավիչ երթուղիներ, որոնք հետագայում հնարավոր կլինի ընդգրկել տուրփաթեթներում։

Քննարկվել են նաև Սևանա լճի հանրային լողափերին հարակից համայնքների հետ կապի սերտացմանը վերաբերող հարցեր։

Նախարարի տեղակալը հորդորել է առավել ակտիվորեն համագործակցել հանրային լողափերի սպասարկումն իրականացնող տնտեսվարողների հետ, դա կօգնի զբոսաշրջային հոսքն ուղղորդել համայնքներ, լուծելով երկու խնդիր՝ կրկին լճի վրա մարդածին ճնշման կրճատում և համայնքների սոցիալական առաջընթաց։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կրկին արձանագրել է, որ հասարակական դաշտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ավելի արդյունավետ կյանքի կկոչվեն Սևանա լճի պահպանությանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության բարեփոխումները։

No photo description available.

May be an image of 8 people, people standing and outdoors

May be an image of mountain, nature and sky

May be an image of 5 people, people standing, nature and tree

May be an image of 6 people, people sitting, people standing and outdoors

May be an image of 6 people, people standing and nature

May be an image of 5 people, people standing, nature, tree and grass

May be an image of flower and nature

May be an image of nature

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP