Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» համատեղ հարթակի առաջին՝ քաղաքականությունների երկխոսությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» համատեղ հարթակի առաջին՝ քաղաքականությունների երկխոսությունը

17:46 27.06.2022

Հայաստանի կառավարությունը` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ այսօր մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակն՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի կանաչ տնտեսության անցման:

Այսօրվա միջոցառումը քաղաքականությունների մակարդակում շահակիրների կողմից համատեղ կազմակերպվող թեմատիկ երկխոսությունների շարքի առաջին հանդիպումն էր` նորարար գաղափարներ առաջարկելու և գլոբալ գիտելիքներին տեղեկանալու նպատակով, ինչն առանցքային է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն ձևավորելու տեսանկյունից:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չափազանց բարձր է գնահատում նման նախաձեռնությունները՝ կատարված աշխատանքն ամփոփելու, դասեր քաղելու և հետագա քայլերը նախանշելու տեսանկյունից։ «Այս գիտակցումը լավագույնս արտահայտված է կառավարության 2021-2026թթ․ ծրագրում, որով մենք նախատեսել ենք մի շարք միջոցառումներ՝ կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումից մինչև այլընտրանքային տրանսպորտային միջոցների խթանման և հարակից ենթակառուցվածքների ներդրման, անտառապատման և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում»,- նշել է փոխվարչապետն ու հավելել, որ ցածր ածխածնային ժամանակակից տնտեսություն կառուցելու ճանապարհին ՀՀ-ն կարևորում է ներառական և մասնակցային գործընթացի ապահովումը՝ միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի խոսքերով՝ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կօգնի Հայաստանին` կայուն տնտեսության անցման ջանքերում: «Կանաչ անցումը կարող է խթան լինել Հայաստանի տնտեսության համար, սակայն անհրաժեշտ է լինելու, համագործակցելով մասնավոր հատվածի և միջազգային զարգացման գործընկերների հետ, սահմանել առաջնահերթություններ և իրականացնել քաղաքականություններ ու ծրագրեր, որոնք ցածր ածխածնային են, ռեսուրսարդյունավետ և համահունչ են շրջակա միջավայրի նպատակներին»,- նշել է ՀԲ ներկայացուցիչը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ՝ Եվրոպայի և մոլորակի վերաբերյալ ԵՄ-ի սահմանած առաջնահերթությունների շարքում առաջնային համարվող կանաչ օրակարգը ենթադրում է շատ ավելին քան արտանետումների ծավալի կրճատումն է: «Այն ենթադրում է տնտեսությունների, հասարակությունների և արդյունաբերության ճյուղերի համակարգային փոփոխություններ: Հայաստանի պարագայում այս հնարավորությունը հստակ է. ավելի կանաչ տնտեսությունը ոչ միայն կբարելավի հայ ժողովրդի կյանքի որակը, այլ նաև կխթանի կայուն աճ և նոր աշխատատեղեր»,- ընդգծել է ԵՄ դեսպանը և հույս հայտնել, որ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կծառայի ի նպաստ բաց և թափանցիկ անցման՝ դեպի կանաչ տնտեսություն։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքերով՝ Հայաստանի տնտեսությունն ավելի կանաչ դարձնելը ճիշտ քաղաքականություն է այս դժվարին ժամանակներում, և դա կարող է ծառայել որպես ազգային ռազմավարական շրջանակ` դեպի կայուն, զրոյական արտանետումներով և կլիմայակայուն տնտեսություն արդարացի և ներառական անցում ապահովելու համար՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր մարտահրավերները, որոնց կարող են առերեսվել ազդակիր բնակչությունն ու համայնքները։ Նա վերահաստատել է ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց ջանքերը ԵՄ-ի, ՀԲ-ի և այլ գործընկերների հետ` օժանդակելով ՀՀ կառավարությանը` կանաչ տնտեսության փոխակերպվելու ապացուցահենք, արդարացի և ռազմավարական գործընթացում, նպաստելով տնտեսական աճին, մարդկային զարգացմանը և երկրի եզակի բնական կապիտալին:

Քննարկումների ընթացքում կառավարությունը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման իր տեսլականն ու կլիմային և շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականությունը, որոնք կնպաստեն Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, իսկ գիտակրթական հանրույթի, պետական հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կանաչ և դիմակայուն տնտեսության անցման ճանապարհին առկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ իրենց փորձն ու դիրքորոշումը։

Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել բոլոր գործընկերների և շահակիրների ջանքերն ու պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց գիտելիքները, փորձն ու ռեսուրսներն ի նպաստ երկրի կայուն աճի` «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

10:11 22.06.2025

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:01 22.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

BACK_TO_TOP