«Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիրը Բագրատունյաց արքայական տոհմի ներկայացուցիչ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

«Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիրը Բագրատունյաց արքայական տոհմի ներկայացուցիչ է

23:33 04.08.2018

«Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը Հարավային Աֆրիկայից Հայաստան է եկել մեկ ամիս առաջ: Իսկ Գյումրիում մեկ օրով լինելու նպատակը երիտասարդների հետ հանդիպումն էր, որոնց հետ զրույցը միայն գործարարությանը չէր վերաբերում:

Գյումրի այցելելն էլ պատահական չէր, փորձագետի կինը՝ Լենան, Գյումրիից է:  SHANTNEWS.am- ի թղթակցի հետ զրույցում Դավիթը խոսել է նաև իր արմատների մասին և շեշտել, որ նա Բագրատունյաց արքայական տոհմի ներկայացուցիչ է: Դավիթ Դավթյանը 25 տարի առաջ Հրազդանից տեղափոխվել է նախ Լեհաստան, հետո Ֆրանսիա, ապա՝ Հարավային Աֆրիկա: Հայրենիքից շատ հեռու ապրելը կարոտի զգացումի չափաբաժինն ավելացրել է: Սկսել է ուսումնասիրել իր նախնիների պատմությունը, հետաքրքրվել գենետիկ ծագումով: Եվ այդ հնարավորությունը տրվել է Անգլիայում, երբ այնտեղ էր մեկնել ուսանելու նպատակով: Գենետիկական թեստի պատասխանը զարմացրել է Դավիթին, համաձայն որի՝ նա սերում է Բագրատունի թագավորների տոհմից: Բագրատունիներից սերված երիտասարդը դեռ 19 տարեկան հասակում կամավոր ծառայության է անցել ֆրանսիական օտարերկրյա լեգեոնում: 5 տարի ծառայել է պրոֆեսիոնալ բանակում, շատ բան է սովորել: Բիզնեսում ևս Դավիթը զինվորին հատուկ պատասխանատվությամբ ու պարտականություններով է առաջնորդվում: Ասում է՝ բիզնեսը հստակություն է սիրում։

12 տարի առաջ հիմնել է «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերությունը, որը զբաղվում է աշխարհի 18 երկրների բիզնես գաղափարների զարգացմանն ուղղված ծրագրերով: Դավիթը տնտեսության որևէ ոլորտ չի առանձնացնում, իրենց գործունեությունում ներգրավված են բոլոր ճյուղերը: Ընկերության կարևոր գործառույթն է՝ օգնել ընկերություններին դուրս գալ միջազգային շուկա: Այս հարցում Հայաստանում գործող ընկերությունների հետ համագործակցությունն առայժմ շատ նեղ է: Վերջին տարիներին Հայաստան է գալիս՝ դասընթացներով, մասնագիտական խորհուրդներով օժանդակելու հայաստանյան բիզնես ոլորտի ընկերություններին։ Գործարարության մեջ Դավթյանն ուզում է, որ երիտասարդներին ներգրավվելու հնարավորություններ տրվեն: Նոր իրողություններով Հայաստանում փորձագետը համոզված է, որ հնարավորությունները կիրառելի կդառնան: Նշում է, որ դրսում գործարար ոլորտում հայերն իրենց լավագույնն են դրսևորում, որոնց ներուժը կարելի է օգտագործել հենց ներսում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

16:49 04.08.2025

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

16:37 04.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP