13:45 30.06.2022
ՆԱՏՕ-ն համակարգային մարտահրավեր է համաշխարհային խաղաղության ու կայունության համար, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը։
«ՆԱՏՕ-ն ինքնին համակարգային մարտահրավեր է ողջ աշխարհի խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը։
Ըստ Չժաո Լիջյանի՝ ՆԱՏՕ-ն հավակնում է լինել պաշտպանական կազմակերպություն, սակայն իրականում շարունակում է իր ազդեցությունը տարածել նոր շրջանների վրա՝ ամենուր պատերազմներ սանձազերծելով։ Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ի ձեռքերը ներկված են աշխարհի ժողովուրդների արյունով»։
«ՆԱՏՕ-ն պետք է դադարի զրպարտել Չինաստանին»,- հավելել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։ Դիվանագետի խոսքերով՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը «անտեսում է փաստերը՝ սևը ներկայացնելով սպիտակի փոխարեն», «նսեմացնում է Չինաստանի արտաքին քաղաքականությունը, անպատասխանատու արտահայտություններ անում Չինաստանի բնականոն ռազմական զարգացման և ազգային պաշտպանության քաղաքականության վերաբերյալ», և խրախուսում է առճակատումը և Սառը պատերազմի մտածելակերպն ու գաղափարախոսությունը։
«Չինաստանը լրջորեն մտահոգված է դրանով և կտրականապես դեմ է դրան»,- ասել է Չժաո Լիջյանը։
ՆԱՏՕ-ն իր նոր ռազմավարական հայեցակարգում պնդում է, որ Չինաստանի քաղաքականությունը հակասում է կազմակերպության շահերին և արժեքներին։
Մադրիդում կայացած գագաթնաժողովում հաստատվել է ՆԱՏՕ-ի՝ մինչև 2030թ.-ի նոր ռազմավարական հայեցակարգը։ Այն դաշինքի առանցքային փաստաթուղթն է և վերահաստատում է ՆԱՏՕ-ի արժեքները, կազմակերպության նպատակները և տալիս է անվտանգության իրավիճակի հավաքական գնահատական։
«Չինաստանը դրսևորում է հավակնություններ և վարում է այնպիսի քաղաքականություն, որը հակասում է մեր շահերին, մեր անվտանգությանն ու արժեքներին»,- ընդգծվում է հայեցակարգում։
Ըստ ՆԱՏՕ-ի ՝ Չինաստանը օգտագործում է քաղաքական, տնտեսական և ռազմական մի շարք միջոցներ «աշխարհում իր ներկայությունն ուժեղացնելու համար»։ Դաշինքը նշել է, որ Չինաստանի ռազմական հզորացման մտադրություններն ու նպատակները մնում են անորոշ։
«Նրա չարամիտ հիբրիդային կամ կիբերգործունեությունը, թշնամական հռետորաբանությունը, ապատեղեկատվությունն ուղղված են դաշնակիցների դեմ և սպառնում են դաշինքի անվտանգությանը»,- ասվում է հայեցակարգում։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:09 23.06.2025
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...