21:12 04.08.2018
Հայաստանի Արտակարգ Իրավիճակիների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքերին:
Նախարար Ռոստոմյանի առաջին կանգառը ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատն էր, որտեղ գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, առկա խնդիրներն ու կարիքները, տեխնիկական զինվածությունը և գործառույթները: Ջոկատում ընդգրկված են 31 փրկարար, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:
Այստեղ նախարար Ռոստոմյանը հանդիպեց նաև «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին, ում հետ քննարկվեցին հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական հենակետերի ստեղծման համար անհրաժեշտ տարածքների հատկացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հստակ հաշվարկել և ներկայացնել, թե քանի ջրափրկարարական հենակետ է անհրաժեշտ Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած հանրային լողափերը և հանգստյան գոտիները սպասարկելու համար:
«Օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ԱԻ նախարարությանը պետք է տարածք հատկացվի՝ ջրափրկարարական հենակետեր ստեղծելու համար»,- ընդգծել է Ռոստոմյանը:
Նախարարի հաջորդ կանգառը N2 հանգստյան տան տարածքն էր, որտեղ նա ծանոթացավ տեղանքի պայմաններին և հնարավորություններին: Նա շրջեց նաև Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած մի շարք հանգստյան գոտիների և լողափերի տարածքով:
Գեղարքունիք կատարած աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարարը եղավ Շորժա համայնքի հանրային լողափի տարածքում, որտեղ ևս նախատեսվում է հիմնել ջրափրկարարական հենակետ՝ հաշվի առնելով լողափնյա սեզոնին այս գոտում հանգստացողների մեծաթիվ լինելու հանգամանքը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...