ՏԿԵ փոխնախարարը մասնակցում է Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+12.09 oC

ՏԿԵ փոխնախարարը մասնակցում է Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպմանը

17:21 01.07.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։

Այսօր ՄԱԿ-ում փոխնախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք վերաբերում են և՛ ենթակառուցվածքի բարելավմանը, և՛ ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների կառավարման համակարգին, և՛ հետվթարային խնամքի համակարգին։ Տիկին Ղալեչյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի կողմից սահմանած «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) քաղաքականության վերջնական նպատակին՝ մինչև 2050 թվականը ճանապարհներին զրո մահեր և լուրջ վնասվածքներ, և մինչև 2030 թվականը ճանապարհներին մահացությունների թիվը կրկնակի կրճատելու նոր միջանկյալ թիրախներին հասնելու համար:

Ղալեչյանը նշել է ճանապարհային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեփոխումների մասին, որոնք նախատեսում են ստեղծել ճանապարհային անվտանգության կառավարման արդյունավետ համակարգ և ժամանակակից ինստիտուցիոնալ շրջանակ։

Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկվում են Ճանապարհային անվտանգության կայուն զարգացման ապահովման համար քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտության և կառավարությունների համակողմանի մոտեցումների, Ճանապարհային անվտանգության ապահովման համար՝ կայուն ներքին ներդրումների, ինչպես նաև կարողությունների զարգացման և աջակցության նպատակով միջազգային ֆինանսավորման ապահովման հետ կապված հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» վստահ է, որ բոլորը երազում են խաղալ իր կազմում․ Կարագեր

08:30 07.05.2025

«Ռեալը» վստահ է, որ բոլորը երազում են խաղալ իր կազմում․ Կարագեր

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել թիմի ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին, որը մեծ հավանականությամբ ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ռեալ», գրում է Sky Sports-ը: «Ես կուզեի, որ «Լիվերպուլն» իրական գումար ստանար տրանսֆերից, մոտավորապես 70-100 միլիոն ֆունտ: Տրենտը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Բայց «Ռեալը» մեծ գումարներ չի վճարում: Մադրիդում սպասում են, թե երբ է ֆուտբոլիստը դառնալու […] ...

Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակ

08:25 07.05.2025

Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում։ «Մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելում, ինչ-որ պահի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում», -ասել է նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում […] ...

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:15 07.05.2025

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

08:06 07.05.2025

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

08:00 07.05.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP