Գերմանիան մտահոգված է ռուսական գազի մատակարարումների դադարեցման հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+20.09 oC

Գերմանիան մտահոգված է ռուսական գազի մատակարարումների դադարեցման հարցով

17:37 02.07.2022

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը մտահոգված է ռուսական գազի մատակարարումների դադարեցման հարցով և կոչ է անում երկրի բնակիչներին տնտեսել էներգիան։ Այս մասին, Deutsche Welle փոխանցմամբ, ասել է գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը։

Տեղեկատվության համաձայն հուլիսի 11-21-ը Nord Stream AG ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի «Հյուսիսային հոսք»-ի երկու գազամուղների  աշխատանքը պրոֆիլակտիկ աշխատանքների համար։

«Հարցն այն է, թե արդյոք այս տեխնիկական աշխատանքները չեն վերածվի քաղաքական դրդապատճառներով չդադարող տեխսպասարկման։ Եթե ռուսական գազի մատակարարումը տևական ժամանակով դադարեցվի, մենք ստիպված ենք լինելու ավելի լուրջ խոսել տնտեսության մասին»,- ասել է Մյուլլերը։

Նրա խոսքով՝ ջեռուցման սեզոնին մնացել է 12 շաբաթ և այս ժամանակամիջոցը պետք է օգտագործեն ջեռուցման կազմակերպմանը նախապատրաստվելու համար։

Կլաուս Մյուլլերը կոչ է արել Գերմանիայի բնակիչներին ստուգել իրենց ջեռուցման կաթսաների տեխնիկական  վիճակը։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը ոչ միայն ձգտում է հակամարտությունում «խեղդել» Ռուսաստանը, այլ նաև թուլացնել Եվրոպան․ Լուկաշենկո

21:20 25.04.2024

ԱՄՆ-ը ոչ միայն ձգտում է հակամարտությունում «խեղդել» Ռուսաստանը, այլ նաև թուլացնել Եվրոպան․ Լուկաշենկո

Միացյալ Նահանգները ձգտում է «խեղդել» Ռուսաստանը հակամարտությունում և միևնույն ժամանակ թուլացնել Եվրոպան։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովում (ՀԺՀ)։ Նրա խոսքով՝ ժողովրդի մոտ միշտ հարց է առաջանում, թե ինչի է փորձում հասնել ԱՄՆ-ը։ «Եվս մեկ անգամ կրկնում եմ. նրանք պարզապես ցանկանում են խեղդել Ռուսաստանը պատերազմի մեջ, պոկել նրան […] ...

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

21:09 25.04.2024

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Եգիպտոսի իշխանությունները իսրայելական կողմին են փոխանցել ՀԱՄԱՍ շարժման առաջարկը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում մեկ տարով, որպեսզի պաղեստինյան արմատականները հրաժարվեն իսրայելական բանակի ստորաբաժանումների վրա հարձակումներից։ Այս մասին հայտնում է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը։ «Եգիպտոսը իսրայելական պատվիրակությանը փոխանցել է ՀԱՄԱՍ-ի առաջարկը Գազայում մեկ տարի ժամկետով ամբողջական հրադադարի մասին՝ իսրայելական ուժերի վրա արմատական ​​խմբավորումների հարձակումները դադարեցնելու […] ...

Ֆրանսիայի և ԵՄ իշխանությունները կքննարկեն ԵՄ անվտանգության ռազմավարության թարմացման հարցը

20:55 25.04.2024

Ֆրանսիայի և ԵՄ իշխանությունները կքննարկեն ԵՄ անվտանգության ռազմավարության թարմացման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ամիսներին եվրոպացի գործընկերների հետ քննարկել Եվրամիությունում անվտանգության ռազմավարության թարմացումը, առանցքային թեմաներից մեկը պետք է լինի միջուկային զենքը։ Մակրոնի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է հիմք տանք Եվրոպայի հուսալի պաշտպանության հայեցակարգին»,- կարծում է պետության ղեկավարը։ Նա խոստացել է առաջիկա ամիսներին հրավիրել գործընկերներին՝ հստակ ռազմավարական հայեցակարգով և լավ հեռանկարներով […] ...

Դանիան կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային

20:49 25.04.2024

Դանիան կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային

Դանիայի իշխանությունները մտադիր են այս տարի 630,5 մլն դոլարով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ 2023- 2028 թվականներին Դանիայի օգնությունն Ուկրաինային կկազմի մոտ 9,3 միլիարդ դոլար։ «Կառավարությունը և Դանիայի խորհրդարանի կուսակցությունների ճնշող մեծամասնությունը համաձայնել են 2024 թվականին Ուկրաինային ռազմական աջակցությունն ավելացնել 4,4 միլիարդ դանիական կրոնով։ Ռազմական աջակցության […] ...

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները

20:15 25.04.2024

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր հակաիրանական պատժամիջոցների ցանկը՝ ավելացնելով պաշտպանության ոլորտին առնչվող երկու ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց, ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։ «Համընդհանուր ցուցակում ավելացվել են անձինք, որոնք այժմ ենթարկվում են ակտիվների սառեցման միջոցների»,- ասվում է փաստաթղթում։ Այսպիսով, այն ներառում է Աբբաս Աբդի Ասգերդին և Սեյեդ Մոհսեն Վահաբզադե Մողադամին: Բացի նրանցից, պատժամիջոցների […] ...

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

19:56 25.04.2024

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և ազգային համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից: Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով։ Բացման խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը, ՀԱԵ […] ...

BACK_TO_TOP