Եթե Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս․ Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Եթե Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս․ Գևորգ Պետրոսյան

22:33 04.08.2018

Եթե պարոն Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, ապա բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի ընկերներ…

Երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ կատարածս հայտարարության կապակցությամբ կրկին անգամ հայտարարում եմ, որ թող որևէ մեկը դա հիմք չընդունի իմ և իմ քաղաքական ղեկավար պարոն Ծառուկյանի փոխհարաբերությունները քննարկման առարկա դարձնելու համար…

Նորից եմ կրկնում՝ Գագիկ Ծառուկյանն իմ ղեկավարն է, իմ սրտացավ բարեկամը, և ես ոչ մի պարագայում նրան ուրանալ չեմ կարող…

Իմ անհամաձայնությունը կապված է անձամբ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով իմ կարծիքով, պետք է ձեռնպահ մնար առաջնորդության հաճույքից և չգլխավորեր ցուցակը: Չակերտներ չեմ բացում, թե ինչու…

Միայն ասեմ, որ Ծառուկյանն առաջարկել էր նաև իմ թեկնածությունը, ինչից ես հրաժարվել եմ՝ հաշվի առնելով, որ իմ աշխատուժն առավել պահանջված է օրենսդիր մարմնում: Միշտ էլ այն համոզմունքին եմ եղել, որ պատվախնդիր մարդը չպետք է զբաղվի իր հետ կապ չունեցող գործով…

Եվ ինչ-որ շառլատաններ առիթը բաց չեն թողել՝ վայրահաչելու, թե ես գործել եմ ինչ-որ մարդկանց հետ պայմանավորվածություններով և ական եմ ծառայել՝ ի վնաս Ծառուկյանի…

Մոռացեք, նման բան չկա… Ուղղակի ծիծաղելի մեղադրանք… Կյանքում երբևէ գաղտնի չեմ գործել… Ավելին, քաղաքական համոզմունքներից ելնելով և հասարակական կարծիքը հիմք ընդունելով՝ բացահայտ հակադրվել եմ այնպիսի պաշտոնատար անձանց, որոնցից ոմանք երազում անգամ վախեցել են…

Բայց, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, թե ես կառչած եմ մանդատից կամ, որ ես գործում եմ իմ քաղաքական ղեկավարի թիկունքում կամ նրա կամքին հակառակ, ներկայացնում եմ իմ հրաժարականին համաձայնություն տալու դիմումը…

Ինձ համար իմ քաղաքական ղեկավարի կարծիքն ու վստահությունն անհամեմատելի է ցանկացած պաշտոնի կամ մանդատի հետ…

Եթե պարոն Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, ապա բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս…

Ծառուկյանը եղել և մնալու է իմ իսկական բարեկամը… »:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=308675769699917&id=100016724891018

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP