Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական դարձած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+21.09 oC

Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական դարձած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը

13:23 05.08.2018

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ովքեր շրջել են տաղավարներում, ծանոթացել ներկայացված հայկական ազգային և այլ երկրների նմուշներին:

Մարիա Բարաղամյանը, կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման գործում, նշել է. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, զբոսաշրջային բաղադրիչ պարունակող մյուս երկու փառատոնների հետ միասին, մեր կողմից առանձնահատուկ ուշադրության տակ են, քանի որ նախորդ տարիների ընթացքում արդեն հասցրել են ապացուցել, որ գրավիչ են աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած զբոսաշրջիկների համար: Քանի որ տարին հոբելյանական է մեր մայրաքաղաքի համար, փառատոնում ներառված են շատ ավելի հետաքրքիր անակնկալներ և նորամուծություններ»:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը բաղկացած է երկու հատվածից. ցուցահանդես-տոնավաճառից հետո կներկայացվեն հայ դիզայներների նոր հավաքածուները:
Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար: Իրենց պատրաստած տարազները, զարդանախշերը, գործերն ու այլ նմուշները ներկայացրել են «Տերյան մշակութային կենտրոնը», «Տարազ և արտ» ֆոտոլաբը, Ասեղնագործ վարպետները, «Tashir Street» առևտրի կենտրոնը, «Հայկական ապրանքանիշեր» ընկերությունը, «Ֆոտո ատելիե Մարաշլեանը», «Անահիտ Սիմոնյան ֆեյշն» նորաձևության տունը, «Տարազ ԷյԷմ» ազգային նորաձևության սրահը, «Տարազ» ընկերությունը, «Շուշան-Տաթև» ձեռագործ զարդերի ընկերությունը, «Hand made by Arus» ընկերությունը, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Մեգերյան կարպետը», «Շադոյան Ֆեյշն» նորաձևության տունը, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:
Բարի ավանդույթ է դարձել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ն, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշել է. «Մենք կարևորում ենք փառատոնում այլ ազգերի մշակույթի ներկայացումը: Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի փառատոնին մասնակցում են այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց ազգային, մշակութային առանձնահատկությունները: Ինչպես զբոսաշրջիկներին են հետաքրքրում մեզ ազգային տարազն ու ավանդույթները, այդպես էլ Հայաստանի բնակիչները մեծ սիրով մոտենում են այլ ազգերի տաղավարներին, հետաքրքրվում նրանց մշակույթով: Սա կարելի է համարել մշակութային հարաբերությունների ստեղծում հայ և այլ ազգերի միջև»:

Այս տարի փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով խոստովանել է, որ հիացած է հայկական տարազների գեղեցկությամբ: «Շատ ուրախալի է, որ Երևանում կարևորում են ազգայինը, ավանդականը և համադրում են այն ժամանակակից ոճերին: Ստացվում է շատ գեղեցիկ և ինքնատիպ դիզայն: Ինձ և հազարավոր այլ զբոսաշրջիկների համար սա իսկական տոն է և առիթ՝ ծանոթանալու հայկական բազմադարյա մշակույթին»,- նշել է Մերսեդես Մենոր Սեզպեդեսը: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում նա ներկայացրել է նաև իր ազգային տարազները, որոնք բերել էր Իսպանիայից:

Փառատոնի ընթացքում հանդիսատեսի համար ելույթ են ունեցել «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը, «Միլեն» պարային համույթը: Հետաքրքիր ելույթներով են հանդես եկել նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

10:21 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […] ...

Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱ

10:13 25.06.2025

Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

BACK_TO_TOP