Ջոնսոնը կառավարությանը կոչ է արել ճգնաժամի ժամանակ հրաժարական չտալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Ջոնսոնը կառավարությանը կոչ է արել ճգնաժամի ժամանակ հրաժարական չտալ

16:56 06.07.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կառավարությունը չպետք է հրաժարական տա ճգնաժամի և երկրում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին։

«Հատկապես հիմա դժվար ժամանակներ են, երբ երկիրը բախվում է տնտեսական ճնշման, բյուջետային ճնշումների, երբ Եվրոպան գտնվում է վերջին 80 տարվա ամենամեծ պատերազմի մեջ, երբ ակնկալում ես, որ կառավարությունը կշարունակի առաջ գնալ, ոչ թե հեռանա,  այլ պետք է շարունակել աշխատել և կենտրոնանալ «այն բաների վրա, որոնք կարևոր են այս երկրի ժողովրդի համար»,- ասել է Ջոնսոնը, որի ելույթը խորհրդարանում հեռարձակվել է Sky News-ով:

Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն ավելի վաղ հայտարարել էին, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ Նմանատիպ որոշման մասին հայտնել են մի շարք այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի երեխաների և ընտանիքների հարցերով նախարար Ուիլ Քվինսը:

Ջոնսոնի կուսակից Քրիս Սքիդմորը ստորագրել է վարչապետին անվստահություն հայտնելու նամակ և կոչ արել վերանայել ներքին կուսակցական կանոնները՝ քննարկման դնելու կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու նոր հարցը։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած ծեծկռտուք էր կազմակերպել։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում էին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև գիտեր նրա տխրահռչակ անցյալի մասին։ Ջոնսոնը ներողություն է խնդրել և խոստովանել, որ «հետ նայելով,  հասկանում է՝ սխալ բան է արել», սակայն խոստովանությանը հաջորդել են մի շարք հրաժարականներ՝ վարչապետի նկատմամբ անվստահության պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

09:52 23.06.2025

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

09:44 23.06.2025

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

09:31 23.06.2025

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

09:22 23.06.2025

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

09:15 23.06.2025

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

09:08 23.06.2025

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP