16:58 06.07.2022
Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4 հազար 200 դեպք: Հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 7 բռնկում, որոնք պայմանավորված են եղել սննդի գործոնով՝ պահման, տեղափոխման կանոններն են խախտվել:
«Շատ կարևոր է մի շարք կանոնների պահպանումը, որը կանխարգելիչ նշանակություն ունի սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրման գործում՝ հատկապես էքսկուրսիաների ժամանակ: Անպայման պետք է ուշադրություն դարձնել սննդամթերքի տեղափոխման, պահպանման պայմաններին, ժամկետներին, սննդամթերքի պատրաստման ժամանակ հիգիենայի կանոններին: Միրգը և բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ 2-3 րոպե, սնունդը պատրաստելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: Հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առավել արագ փչացող սննդամթերքի պահպանմանը՝ կրեմային հրուշակեղեն, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք:
Ձեռքերի հիգիենայի գործոնին շատերը թերահավատորեն են մոտենում, սակայն Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ քովիդով պայմանավորված, երբ հասարակության շրջանում ամուր հիմքի վրա էր դրված ձեռքերի ու շրջապատի հիգիենան և ախտահանում կատարվում էր օրը մի քանի անգամ, 2020 թվականին նկատելի նվազել էին աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները:
«Դա բավական լուրջ գործոն է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելման համատեքստում: Ձեռքերի, շրջակա միջավայրի ախտահանումն ունեցել է իր ազդեցությունը բռնկումներ չարձանագրելու առումով»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս սնունդն ընդունելուց երկու ժամ հետո և կարող են շարունակվել մի քանի օր: Հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ, որովայնի շրջանում կտրուկ ցավ: Նման ախտանշաններ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի: Ռոմելլա Աբովյանի գլխավոր հորդորը՝ ոչ մի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, զերծ մնալ հակամանրէային դեղորայք ընդունելուց:
«Երեխաներն ավելի զգայուն են ու նրանց օրգանիզմը թիրախավորված է: Ախտանշանների դեպքում անպայման դիմեք մոտակա բուժհաստատություն: Ունենք դեպքեր, երբ երեխայի բուժումը կազմակերպվում է տանը, ինչն էլ ավելի բարդացնում է իրավիճակը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...