17:14 08.07.2022
Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրապետական օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից:
Հուլիսի 6-10-ը անցկացվելիք համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 200 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտագնացության ծրագիրը, հայցեց Հայոց Հովվապետի օրհնությունը:
Երիտասարդների անունից սրտի խոսք ասացին Կ․Պոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչ Երազ Չաղլայանը և Գերմանիայի հայոց թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Արշամ Արզումանը։
Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ուրախությամբ ընդգծեց, որ աշխարհասփյուռ հայորդիները համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ գոտեպնդվելու և շարունակելու եկեղեցանվեր ու հայրենանվեր իրենց առաքելությունը:
Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով հայրենիքի տարբեր կողմերից և աշխարհասփյուռ հայ համայնքներից երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց Հովնան սրբազանին և Հայր Թովմային եկեղեցասեր երիտասարդության հետ տարվող նախանձախնդիր աշխատանքների համար։
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց՝ համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով ընդհատված այս գեղեցիկ ավանդույթի վերականգնման առիթով՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդները միատեղվել են հայրենիքի և Եկեղեցու հանդեպ ունեցած սիրով, որով պիտի շարունակեն իրենց ընթացքը՝ նպաստ բերելով հայրենի կյանքի վերազարթոնքին և հայրենիքի զորացմանն ու լուսավոր ապագայի կերտմանը:
Դիմելով երիտասարդ հայորդիներին՝ Նորին Սրբությունը հորդորեց առավելագույնս հաղորդ դառնալ հայրենի իրականությանը, հետպատերազմյան մարտահրավերներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե վհատության և հուսալքության պատճառ պիտի լինեն, այլ հարկավոր է նորովի գոտեպնդվել՝ աղոթքով ու գործով միասնաբար լծվելու բոլոր խնդիրների հաղթահարմանը։
Իր խոսքում Նորին Սրբությունն ուխտավոր հայորդիներին բարեմաղթեց Աստծո զորակցությունը՝ անձնական և համայնքային կյանքում նոր ձեռքբերումների և հաջողությունների հասնելու համար, որոնց արգասիքները կծառայեցնեն հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու կյանքում իրենց ներգրավվածությանը, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավմանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ներկաներին:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...