Հանրապետությունում հրդեհների դեպքերը նվազել են, հրդեհների հետևանքով զոհվածների թիվը՝ շատացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

 Հանրապետությունում հրդեհների դեպքերը նվազել են, հրդեհների հետևանքով զոհվածների թիվը՝ շատացել

20:15 09.07.2022

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այս տարի արձանագրվել է 2113 հրդեհի դեպք, նախորդ տարվա առաջին կիսամյակում հրդեհի դեպքերը 3016-ն էին։ Սա նաև այն դեպքում, երբ չոր եղանակով պայմանավորված` փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին հրդեհների աճ գրանցվեց, սակայն ընդհանուր վիճակագրությամբ այս տարի հրդեհները 903 դեպքով պակաս են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։

Իսկ ահա հրդեհի հետևանքով զոհված քաղաքացիների առումով պատկերը ճիշտ հակառակն է․ նախորդ տարի նույն ժամանակահատվածում հրդեհի զոհ է դարձել 5 մարդ, այս տարի՝ 16։ Սա պայմանավորում են դեպքի լրջությամբ ու մասշտաբով։ 911` ահա այն հեռախոսահամարը, որը պետք է հավաքել ցանկացած պատահարի դեպքում, ոչ թե, օրինակ, հրդեհի ժամանակ փորձել կրակն ինքնուրույն մարել և տուժվել։ Քիչ չեն դեպքերը, երբ կրակը մարելիս ելքը եղել է դժբախտ պատահարը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրդեհների առաջացման 90 տոկոս դեպքերում կա մարդկային գործոն։ Ամռան շոգ օրերն առջևում են, բնության գրկում միջոցառումների ժամանակ հարկավոր է հետևել հրդեհային անվտանգության պարզ կանոններին։ Հորդորում են` խարույկ եք վառել, հետևե՛ք, որ այն ամբողջությամբ մարվի, նույնը վերաբերում է կրակի միջոցով  տարբեր ուտեստներ պատրաստելուն։ Բնության մեջ մի թողեք նաև կոտրված ապակու կտորները։

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

10:30 23.06.2025

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

10:17 23.06.2025

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

Իրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:09 23.06.2025

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

10:00 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

09:52 23.06.2025

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

09:44 23.06.2025

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...

BACK_TO_TOP