Եվրամիության և ԱՀԿ-ի աջակցությամբ հզորացվել է պատվաստանյութերի սառը շղթայի համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

Եվրամիության և ԱՀԿ-ի աջակցությամբ հզորացվել է պատվաստանյութերի սառը շղթայի համակարգը

15:34 11.07.2022

Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան մասնակցել են սառցարան-մեքենայի պաշտոնապես փոխանցման արարողությանը։

«ԵՄ-ն շարունակում է մասնակցել ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը և COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Գիտական առաջընթացի շնորհիվ պատվաստանյութերն այդ նպատակին ծառայող ամենաարդյունավետ միջոցներից են, և մենք պետք է երաշխավորենք, որ դրանք ապահով և արդյունավետ կերպով հասնեն մարդկանց: Այսպիսով, սառնարանային բեռնատարը ևս մեկ ներդրում է պատշաճ սառնարանային սարքավորումների ապահովման և ողջ Հայաստանի տարածքով պատվաստանյութերի տեղափոխման գործում»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Սառցարան-մեքենայի, ինչպես նաև արդեն տրամադրված 30 բժշկական սառնարանների և 4 բարձր ջերմաստիճանի սառցարանների միջոցով ապահովվելու է պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը պահեստներից մինչև մարզային կենտրոններ և առողջապահական հաստատություններ:

Սառցարան-մեքենայի տարողությունը 9 խմ է։ Մեքենայի սառնարանային կարողությունները փոփոխվել և համապատասխանեցվել են ԱՀԿ պահանջներին։ Սառցարան-մեքենան ունի առանձին էլեկտրական ապահովում և դիզելային գեներատոր՝ շաբաթը 7 օր 24 ժամ պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար, նաև արտակարգ իրավիճակների և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում:

«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում համավարակի թվերի հաստատուն աճ է գրանցվում: Մեր վիճակագրությունը, ևս անհանգստացնող է: Մենք, ինչպես պատվաստումային գործընթացի մեկնարկից առաջ, այնպես էլ այսօր, վստահ ենք, որ պատվաստումները գործուն միջոց են համավարակի դեմ պայքարում: Սակայն պատվաստանյութերի հասանելիությունից բացի պետք է հոգալ նաև մարզային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա հասնող պատվաստանյութի պահման ճիշտ պայմանների մասին: Մեր գործընկերների նվիրաբերած այս սառցարան-մեքենան թույլ կտա բաշխումն իրականացնել առավել անվտանգ ու արդյունավետ պայմաններով»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Ներկայումս մարզերում բաշխումն իրականցվում է կենտրոնացված, սակայն ոչ սառնարան-մեքենաներով:

«Այսօր Եվրամիության և ԱՀԿ աջակցությամբ երկրի իմունականխարգելման ազգային ծրագիրը հերթական անգամ հնարավորություն է ստանում հզորացնելու իր կարողությունները՝ որպես շարունակություն նախորդ օժանդակությունների»,- ասել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան նշել է․

«ԵՄ ֆինանսավորման, ինչպես նաև ՀՎԿԱԿ-ի և ԱՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ, ԱՀԿ-ին հնարավորություն է տրվել իր նյութատեխնիկական աջակցությունը հաջողությամբ տրամադրել Հայաստանին COVID-19 համավարակին դիմակայելու համար։ Պատվաստումը առավել ծախսարդյունավետ և ապացուցված միջոցներից է ավելի առողջ և երկարատև կյանք և գործող հանրային առողջապահական համակարգեր ունենալու համար: Կարևոր է ապահովել այն, որ պատվաստանյութերը լինեն անվտանգ և արդյունավետ երկրի ողջ տարածքում։ Այժմ, երբ COVID-19 շարունակում է տարածվել և կյանքեր խլել, պատվաստված լինելը չափազանց կարևոր է։ Այդ կերպ Դուք պաշտպանում եք Ձեզ հիվանդության ծանր ընթացքից և այն մարդկանց ում մասին հոգ եք տանում՝ Ձեր ընտանիքին, ընկերներին, հարևաններին և համայնքին»։

Նվիրատվությունն ավելի մեծ աջակցության մի մաս է։ Այդ աջակցությունը տրամադրվում է «ԵՄ և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող COVID-19 դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման և պատվաստումների իրականացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

13:38 25.06.2025

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մարզերում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

13:30 25.06.2025

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

«Լիոնը» ֆինանսական խնդիրների պատճառով որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ RMC Sport-ի տեղեկություններով` որոշումը կայացրել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP)։ Որոշումը «Լիոնը» կարող է բողոքարկել։ L’Équipe-ի տվյալներով էլ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ Ակումբին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտն իրավիճակը կարգավորելու ժամանակ էր տրվել, նաև զգուշացվել , […] ...

Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքո

13:23 25.06.2025

Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է B-2 ռմբակոծիչի թռիչքի տեսանյութ՝ «Bomb Iran» երգի ներքո։ «Գնացի մզկիթ, գնում եմ քարեր նետելու, ասեք այաթոլլահին. «Ես ձեզ դագաղի մեջ եմ դնելու»։ Ռմբակոծել Իրանը ։ Ռմբակոծել Իրանը», – հնչում է B-2-ների կողմից ռումբեր նետելու ընթացքում։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Իրանի երեք միջուկային […] ...

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձի․ Fars

13:15 25.06.2025

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձի․ Fars

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել երեք անձինք, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսսադի օգտին լրտեսություն անելու մեջ, հաղորդում է Fars գործակալությունը։ «Այսօր առավոտյան Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել սիոնիստական ​​ռեժիմի երեք անդամներ, որոնք փորձել են երկիր բերել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար սարքավորումներ », – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում […] ...

«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել

13:08 25.06.2025

«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել

«Ալաշկերտը» 24 ֆուտբոլիստի հետ դադարեցրել է համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբից հեռացել են Վալերիո Վիմերկատին, Գոռ Մանուկյանը, Արմեն Մանուչարյանը, Արմեն Ղազարյանը, Անան Մենսահը, Հայկ Մուսախանյանը, Ռոբերտ Նավոյանը, Եվգենի Գուլեցկին, Արսեն Գալուստյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Միշել Այվազյանը, Արման Խաչատրյանը, Մարիո Ջեյսոն-Կիկոնդան, Հաջի Կատոն, Ռումյան Հովսեփյանը, Պավել Կիրիենկոն, Պետրոս Ավետիսյանը, Գևորգ Տարախչյանը, Ռոբերտ Փոթինյանը, […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

13:00 25.06.2025

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ստեղծելուց»: Այս պնդումն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico թերթին տված հարցազրույցում: «Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս համարձակ քայլը ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել։ […] ...

BACK_TO_TOP