Գյումրիի «Բարեկամության» այգու բեմի վերակառուցման համար հանրային արշավ է սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Գյումրիի «Բարեկամության» այգու բեմի վերակառուցման համար հանրային արշավ է սկսվել

18:33 11.07.2022

Այսօրվանից մեկնարկել է Գյումրիի «Բարեկամության» այգու բեմի վերակառուցմանն ուղղված հանրային արշավը։ Այսինքն՝ հայտարարվել է դրամահավաք և բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել ու բեմի վերակառուցման մասնակից դառնալ։ «Բարեկամության» այգու բեմը 60-ականներին կառուցվել է խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Նախատեսվում է այն վերակառուցել՝ պահպանելով նախկին տեսքը, միևնույն ժամանակ՝ նորագույն մեթոդների կիրառմամբ։ Այս մասին այսօր երկխոսության մեդիա կենտրոնում խոսել են ծրագրի պատասխանատուները։

Հիմա խարխուլ բեմը խորհրդային տարիներին «Բարեկամության» այգում նորարարությունների հարթակ է ծառայել։ Այստեղ ելույթ են ունեցել այդ տարիներին ոչ այնքան ընդունված ռոք  և երաժշտության այլ ազատ ոճերի կատարողները։ 88-ի երկրաշարժի հետևանքով բեմը դարձավ վթարային, բարեկամության այգին վերածվեց տնակային թաղամասի։ Տարիների ընթացքում անխնամ բեմահարթակը հիմա խիստ վթարային է, բայց ոչ այնքան, որ հնարավոր չլինի վերականգնել։ «Բարեկամության» այգու շինարարական աշխատանքների համակարգողը շեշտում է՝ առաջնայինը ամրակայումն է, որ բեմը ապահովագրվի հետագա փլուզումներից։

«Կատարվելու է մետաղական էլեմենտներով ամրացում, որը կօգնի, որ չշարունակվեն փլուզումները։ Հետո հերթը կհասնի դեկորատիվ մասին, կպատվի բեմը նուրբ ցանցով։ Կդառնա ԱՐՏ օբյեկտ, երեկոյան լուսավորություն կունենա։ Բեմը կլինի կանչող օղակ, որ մտնեն այգի, տեսնեն ինչպես է այն վերակառուցված, միևնույն ժամանակ վերապրեն իրենց հուշերը»,- ասել է «Բարեկամության» այգու շինարարական աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։

Բացօթյա բեմը կոմերցիոն նպատակներով չի օգտագործվելու, այլ ծառայելու է բացառապես սոցիալական հարթակ Գյումրիում գործող խմբերի ու անհատ կատարողների համար։ Գյումրիում ներկայում հանրային բացօթյա բեմահարթակ չկա։

Հանրային բեմահարթակը նախատեսվում է, որ վերակառուցվելու է հանրային ջանքերով։ Բեմի վերականգնման համար հանրային արշավ է սկսվել, որի նպատակն է դրամահավաք անցկացնել, որը տևելու է 3 ամիս։ Նախատեսվում է 3 ամսում հավաքագրել բեմի վերակառուցման համար անհրաժեշտ գումարը՝ 100 հազար դոլար։

«Սա առաջին հերթին կոչ է միանալու և դառնալու զբոսայգու մի մասը։ Այգու յուրաքանչյուր էլեմենտ, վերակառուցման կոնցեպտը հիմնված է բարեկամության և ընկերության սկզբունքի վրա»,- ասել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Հանրային արշավը նախաձեռնել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամը՝ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում։ Համոզված են ճիշտ ռազմավարության դեպքում դրամահավաքը կհաջողի։ Առավոտյան է օնլայն հարթակում դրամահավաքը մեկնարկել ու արդեն հանգանակություններ կան։

Բեմի վերակառուցման ժամկետները կախված են դրամահավաքի արդյունքներից։ «Բարեկամության» այգու վերակառուցումը մեկնարկեց այս տարվա գարնանը։ Որոշ օբյեկտների շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա աշնանը, իսկ ամբողջական այգու վերակառուցման վերջնաժամկետը 2023-ի աշունն է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP