Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Անտառամուտի նախադպրոցական կրթական կենտրոնի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Անտառամուտի նախադպրոցական կրթական կենտրոնի բացման արարողությանը

16:55 11.07.2022

2022 թվականի հուլիսի 8-ին ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Անտառամուտ բնակավայրում տեղի ունեցած նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոնի բացման միջոցառմանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ Եվրոպական միության, ՀՀ ԿԳՄՍ ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում բացված նախադպրոցական կրթական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանը, ինչպես նաև համայնքի հոգևոր առաջնորդ Հայր Գրիգորիսը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ յուրաքանչյուր երեխա, մասնավորապես՝ գյուղական փոքր համայնքներում, կրթության հնարավորություն պետք է ունենա:

«Այլընտրանքային ծառայությունների մոդելը, որն ամենահարմար տարբերակն է դարձել փոքր բնակչություն ունեցող համայնքների համար, ներդրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Այսօր արդեն պետության միջոցներով ու աջակցությամբ հենց այս մոդելով իրականացվում են նմանօրինակ կենտրոնների ստեղծման ծրագիր: Անցյալ տարի պետության ծրագրով 10 բնակավայրում այսպիսի կենտրոններ են բացվել: Հարկ է նշել, որ ավելի քան 200 բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթությունը դեռևս հասանելի չէ, մինչև 2026 թ. կհիմնվեն նմանօրինակ կենտրոններ: 3-5 տարեկան երեխաների առնվազն 85 տոկոսը պետք է ընդգրկված լինի նախադպրոցական կրթության գործընթացում: Սա հրաշալի համագործակցություն է և կայուն ու շարունակական փոխգործակցության վառ օրինակ: Շնորհակալ ենք մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնության համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն իր ելույթում նշել է, որ Եվրամիությունը ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատում է ավելի լավ ապագա ստեղծել հատկապես մարզերի բնակիչների և երեխաների համար.

«Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթության հասանելիություն, և այս հիմնարար իրավունքը պետք հասանելի լինի ամենավաղ տարիքից: Վաղ մանկական կրթությունը հետագա կյանքի հիմքն է: Հենց այդ տարիքում է երեխան ձեռք բերում ունակություններ ու ձիրքեր ամբողջ կյանքի համար: Հուսով եմ, որ այս կենտրոնը համայնքում ձեր գործընկերը կդառնա, կօգնի երեխաների զարգացման հարցում և ինչ-որ կերպ նաև կթեթևացնի ձեր հոգսերը»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մարզի և Անտառամուտի ղեկավարությանն արդյունավետ համագործակցության համար:

Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանն ընդգծել է, որ 30 տարվա դադարից հետո իրականություն է դարձել անտառամուտցիների երազանքը.

«Բոլորիս հետևողական ջանքերի և ներդրումների շնորհիվ կենտրոնը վերանորոգվել ու կահավորվել է, հագեցվել է մանկական խաղերով և գրականությամբ, արևային ջեռուցման համակարգով, իրականացվել են շարունակական վերապատրաստման ծրագրեր դաստիարակների համար: Ողջունելի է նաև, որ կենտրոնում աշխատելու են մեր համայնքի բնակիչները, ինչը նաև սոցիալականն որոշակի խնդիրներ է լուծում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին»:

«Ապագան այսօր» ծրագրի շրջանակում նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոն է բացվել նաև Գեղասար բնակավայրում:

Նախադպրոցական ծառայությունների ստեղծումը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ. համագործակցության ծրագրին, այն նպաստում է 2021-2026 թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակների իրականացմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

BACK_TO_TOP