Ավելի քան հինգ հազար վարակված կայքեր օգտատերերին վերաուղղորդում են ֆիշինգային էջեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ավելի քան հինգ հազար վարակված կայքեր օգտատերերին վերաուղղորդում են ֆիշինգային էջեր

10:13 12.07.2022

Հուլիսի սկզբին «Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են, որ տարբեր ոլորտների կազմակերպությունների ավելի քան հինգ հազար կայքեր վարակված են վնասաբեր սկրիպտով, որոնք այցելուներին ֆիշինգային էջեր են վերաուղղորդում: Նման ռեսուրսների ճնշող մեծամասնությունը ռուսաստանյան է, սակայն կան օրինակներ Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից։ Ընդամենը հուլիսի 1-4-ը սկրիպտի բեռնմանը բախվել են ավելի քան 35 հազար օգտատերեր։

Ընկերությունը հայտնում է, որ սխեման հետևյալն է. մարդը վարակված էջ է մտնում որոնման էջից և վերաուղղորդվում խարդախ ռեսուրս: Ռուսաստանցի այցելուներին վերաուղղորդում են ֆիշինգային էջեր, իսկ այլ երկրների այցելուներին՝ իբր հասանելիք պարգևներով սկամ-ռեսուրսներ։ Սկամն առցանց խարդախության տեսակ է, որի դեպքում օգտատիրոջն առաջարկում են շռայլ դրամական պարգևատրում։ Այն ստանալու համար խնդրում են վճարել կոմիսիոն գումար, սովորաբար, փոքր։ Կոմիսիոն գումարը բաժին է հասնում չարագործներին, իսկ զոհը ոչինչ չի ստանում։ Իսկ եթե կոմիսիոն գումարի փոխանցման համար օգտատերը մուտքագրում է քարտի տվյալները, ապա վտանգում է նաև դրանց ապահովությունը։

Բուն խարդախ կայքերը նմանակում են խոշոր առցանց խանութները։ Այդտեղ օգտատերը բախվում է «դասական» ֆիշինգային սխեմայի. խոստանալով ապրանքների մեծ զեղչեր՝ խարդախները կորզում են վճարային և այլ տվյալներ, մասնավորապես, հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը։ Ընդ որում, այդ ռեսուրսներում բանկային քարտը վճարման միակ հասանելի միջոցն է, ինչը նույնպես տարբերում է դրանք իրական կայքերից։ Ռեսուրսներն ինքնին բավական որակով են էջադրված, սակայն կեղծիքը մատնում է կայքի անվանումը հասցեի տողում։

«Լեգիտիմ կայքեր վարակելը նոր սխեմա չէ, չարագործներն այն օգտագործում են ինչպես օգտատերերի վրա զանգվածային, այնպես էլ կոնկրետ ընկերությունների վրա թիրախային գրոհներ իրականացնելու համար։ Սակայն այս անգամ ուշագրավ է խնդրի մասշտաբը և նման գրոհների համար չարագործների ոչ այնքան ստանդարտ թիրախը՝ զոհերին ֆիշինգային ռեսուրս բերելը։ Վտանգավոր է նաև այն, որ դեպքերի մեծ մասում վնասաբեր կոդի կատարման գործընթացը այցելուին տեսանելի չէ. թվում է, թե կայքը նորմալ է աշխատում, իսկ կողմնակի ռեսուրս վերաուղղորդումը կարելի է դնել գովազդային ակցիայի տեղ, ինչը կարող է չարագործների համար բարձրացնել «կոնվերսիան»»,- նշում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Դարյա Իվանովան։

Վարակից խուսափելու համար ընկերությունը կայքերի սեփականատերերին խորհուրդ է տալիս օգտագործել կոտրելու նկատմամբ կայուն գաղտնաբառեր; կանոնավոր կերպով թարմացնել օպերացիոն համակարգը և ծրագրերը, որոնց միջոցով նրանք կառավարում են սերվերը կամ կայքի բովանդակությունը; պարբերաբար սկանավորել սերվերի ֆայլերը վնասաբեր կոդ հայտնաբերելու համար; ապահովել այն սարքի համապարփակ անվտանգությունը, որն օգտագործվում է կայքի կառավարման համար: Իսկ օգտատերերին խորհուրդ է տրվում քննադատաբար վերաբերվել ցանցում հայտնված ծայրահեղ առատաձեռն առաջարկներին; նախքան որևէ կայքում հաշվառման կամ վճարման տվյալները մուտքագրելն ստուգել ռեսուրսի անվանումը հասցեի տողում՝ իմանալու համար, թե արդյոք դրանում չկան ավելորդ/չհամապատասխանող տառեր կամ բառեր; օգտագործել հուսալի պաշտպանական լուծում, որը կկանխի ֆիշինգային ռեսուրս անցնելու փորձը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

BACK_TO_TOP