17:40 12.07.2022
«Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է, և մենք՝ որպես քաղաքական ուժ, լինելու ենք այս բարեփոխումների կողքին, պաշտպանելու ենք դրանք, քանի որ համարում ենք, որ դրանք ուղղակի կենսական կարևոր են մեր երկրի և պետականության համար»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը՝ ելույթ ունենալով «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, ելույթ ունեցողները դրական են գնահատել ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ և դիտողություններ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալափյանը, որը դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ողջունել է ՆԳ նախարարության ստեղծումը՝ ոստիկանության համակարգում նկատելի բարեփոխումները պայմանավորելով նաև կրթական բաղադրիչի առկայությամբ: «Եթե ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը ևս, որում չեմ կասկածում, ուղեկցվի կրթությանը բավականին մեծ ուշադրությամբ և գործուն քայլերով, կարծում եմ, որ այս բարեփոխումը կհաջողվի»,- ասել է նա:
ԵԱՀԿ փորձագետ Լաուրի Թաբուրը, ներկայացնելով Էստոնիայի փորձը, անդրադարձել է իրավապահ մարմինների քաղաքացիական վերահսկողության և, ընդհանուր առմամբ, հանրային անվտանգության հարցերին: Կարևորելով ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ Լաուրի Թաբուրը գնահատանքով է խոսել ոստիկանական ծառայության աշխատանքի մասին: Նա շեշտել է համակարգում թվայնացման և համապատասխան կադրերով ապահովելու հարցերը:
Ամփոփիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն արդյունավետ և կառուցողական է գնահատել խորհրդարանական լսումներում կայացած քննարկումները: Նրա խոսքերով՝ քննարկումները դեռևս շարունակվում են, 10-օրյա ժամկետում կլրամշակվի փաթեթը: Ընդգծելով, որ ՆԳՆ-ի ձևավորման շրջանակում կատարվել է ծավալուն աշխատանք, Արփինե Սարգսյանը նշել է, որ դեռևս շատ աշխատանքներ պետք է իրականացվեն՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար:
Ամփոփելով լսումները՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ելույթներում հնչած տեսակետներին և առաջարկներին, տվել պարզաբանումներ: Ոլորտում կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է նոր, հանրության կողմից ընդունելի հատկանիշներով և կերպարով ոստիկանի կերտումը:
Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...