19:52 12.07.2022
Հանրապետությունում մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների հերթական կամ պարտադիր ատեստավորման գործընթացը։ Ամառային արձակուրդների ընթացքում տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժները կվերապատրաստվեն, որից հետո կհանձնեն գիտելիքների ստուգման թեստային քննություններ, ըստ այդմ՝ կորոշվի մասնագետի պատրաստվածությունն առարկայի դասավանդման գործում։
Պարտադիր ատեստավորման համար ավելի քան 14 000 ուսուցիչներ վերապատրաստում են անցնելու, որոնք անցկացնում են ԿԳՄՍ նախարարությունից երաշխավորված կազմակերպությունները, իսկ ընտրությունը թողնված է ատեստավորվող ուսուցչի հայեցողությանը։
Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցի մեկ լսարանում մարզի հանրակրթական դպրոցների «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչները մասնակցում են պարտադիր ատեստավորմանը նախորդող վերապատրաստումներին։ Մինչ բուն մասնագիտական նորամուծություններին անդրադառնալը, նախ ուսումնասիրում են «Հոգեբանություն» առարկայի առանձնահատկությունները։ Ամեն դեպքում, այս առարկան ուսուցչի մասնագիտությունում համարվում է էական, մոտեցումներն ու մեթոդները անհրաժեշտ են կիրառել աշակերտների հետ աշխատանքում։
Հինգ տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը մասնագիտական ոլորտում ուսուցման նոր մեթոդներին ծանոթանալու հնարավորություններից է։ Նոր սերնդին կրթելու, դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար շարունակական փոփոխությունների պահանջ կա միշտ։
«Պատմություն», «Հասարակագիտություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» դասավանդող մասնագետները ուսումնասիրում են կրթության ոլորտի օրենսդրությունը, կատարված փոփոխություններն ու աշակերտ-մանկավարժ փոխհարաբերություններում իրավունքների և պարտականությունների, կիրառվող բռնությունների դեպքում իրավական մոտեցումներն ու կարգավորումները։ Մանկավարժների համար նոր սերնդի հետ աշխատանքը դարձել է ավելի բարդ։
Պարտադիր վերապատրաստմանը հատկացված 110 ժամերի ընթացքում կուսումնասիրեն նաև տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման մեթոդները կրթական ոլորտում, համընդհանուր ներառման առանձնահատկություններն ու առարկայի դասավանդման մեթոդիկան։ Այս ընթացքում ուսուցիչները հավաքելու են միավորներ, որոնք որոշիչ են հավաստագրման, դպրոցում դասավանդելու իրավունք ստանալու համար։
«Բոլոր բաղադրիչներն ավարտվում են ստուգիչ թեստով, յուրաքանչյուր բաղադրիչ ենթադրում է մեկ կրեդիտ, միայն երկու կրեդիտ ենթադրում է մասնագիտական վերապատրաստումը։ Վերջում հանձնում են հետազոտական աշխատանք, հետազոտական աշխատանքը ևս գնահատվում է մեկ կրեդիտ։ Առավելագույնը 11 կրեդիտով ավարտվում է վերապատրաստումը»,- նշում է Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը։
Նախորդ տարի Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպված պարտադիր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից միայն մեկն է դուրս մնացել ատեստավորման գործընթացից։ Դասավանդող մանկավարժներն են փաստում, որ դպրոցներում սերնդափոխության խնդիր կա։ Միայն մեկ տարվա ընթացքում Հանրապետության դպրոցներից 900 ուսուցիչ է հեռացել, 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը դպրոցներում մոտ 3600-ն է։
«Կոնկրետ «Քիմիա» առարկայի ուսուցիչ աշակերտները խուսափում են դառնալ, մանկավարժական բուհերի համապատասխան բաժիններ չեն ցանկանում ընդունվել։ Ընդհանրապես, դպրոցներում հիմա մանկավարժների կարիք կա։ Ե՛վ վարձատրությունն է քիչ, և՛ աշակերտների հետ աշխատելն է չափազանց դժվար։ Հենց այդ խնդիրներն են, որ այս առարկայի նկատմամբ մի փոքր սառնություն ու անտարբերություն են առաջ բերում»,- կարծում է քիմիայի ուսուցչուհի Կարինե Գասպարյանը։
Պարտադիր ատեստավորումը լիցենզավորված կազմակերպություններում կշարունակվի մինչև նոյեմբեր։ Ատեստավորման վերապատրաստումից կարող են դուրս մնալ նաև այն մանկավարժները, որոնք յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի 2/3-ին կամ 60 տոկոսին չեն մասնակցել և ունեն անհարկի բացակայություններ։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...