Բայդենը հայտարարել Է ԳՀՀԾ-ի համատեքստում Իրանի դեմ ուժ կիրառելու պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Բայդենը հայտարարել Է ԳՀՀԾ-ի համատեքստում Իրանի դեմ ուժ կիրառելու պատրաստակամության մասին

09:00 14.07.2022

ԱՄՆ-ը պատրաստ է ուժ կիրառել Իրանին միջուկային զենքի հասանելիությունը կանխելու համար։ Այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իսրայելական 12-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Մատնանշելով Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու անթույլատրելիությունը՝ նախագահն ասել է, որ ամերիկյան կողմը կարող է ուժ կիրառել Իրանի դեմ «որպես վերջին միջոց»։«Նրանք այժմ շատ ավելի մոտ են միջուկային զենքին, քան նախկինում էին»,- ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։

Բայդենը «մեծ սխալ» է համարել Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ վարչակազմի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու որոշումը:

Շանհայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի պրոֆեսոր Դինգ Լոնգը նշում է, որ ուղևորությունը կարող է բավականին նշանակալից թվալ, քանի որ Բայդենը կփորձի ցույց տալ Միացյալ Նահանգների քաղաքական կշիռը տարածաշրջանում, սակայն այդ նպատակին հասնելը դժվար կլինի Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:50 16.05.2024

Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ […] ...

Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին

18:12 16.05.2024

Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին

Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին ասել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը դեռևս ծանր է. Պելեգրինին կարճատև այցով եղել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բժիշկներն ասացին, որ ես կարող եմ նրան շատ կարճ ժամանակով այցելել: Իհարկե, վիճակը դեռ շատ ծանր է»,- լրագրողներին ասել է Պելեգրինին Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցի մոտ տեղի […] ...

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

15:48 16.05.2024

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է […] ...

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

15:37 16.05.2024

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

Մայիսի 15-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ տիկին Վո Թի Ան Սուանին: Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահովման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հիման վրա […] ...

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 16.05.2024

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հինգշաբթի հաղորդում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 16-ին՝ ժամը 1.03-ին, 4,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ Ղրղզստանի Բատկեն քաղաքից 105 կիլոմետր դեպի հարավ։ Ինչպես պարզաբանել է Սեյսմոլոգիայի ինստիտուտը, երկրաշարժը Ղրղզստանի տարածքում չի զգացվել։ ...

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում․ Միրզոյան

14:45 16.05.2024

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում․ Միրզոյան

Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումից հետո կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարբեր ոլորտներ կարգավորող ԵԽ կոնվենցիաներին ՀՀ հետևողական միանալը ԵԽ շրջանակներում ՀՀ ներգրավածության, փոխշահավետ համագործակցության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառության վկայությունն է։ «Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի […] ...

BACK_TO_TOP