Տաթև-Աղվանի ճանապարհի հարցը՝ կառավարության նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Տաթև-Աղվանի ճանապարհի հարցը՝ կառավարության նիստում

13:29 14.07.2022

Տաթև-Աղվանի ճանապարհին աշխատանքներ իրականացվում են, բայց ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել, կառավարության այսօրվա  նիստի ժամանակ տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Հատկապես, փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով, մասնավորապես, Տաթևից Քաշունի ընկած հատվածն ամենավատ վիճակում է, ու ցանկալի կլիներ տեմպն ավելացնել»,- ասել է մարզպետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փոխվարչապետին ու ՏԿԵ նախարարին հանձնարարականներ է տվել, մյուս շաբաթ կանդրադառնան հանձնարարականների կատարմանը:

«Կարևոր է արձանագրել, որ Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են, նոր ճանապարհը Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է, այս ուղղությամբ կարևոր անելիք կա, հանձնարարականները նորից տրված են, հույս ունեմ՝ անընդհատ այս թեմային անդրադառնալու կարիք չենք ունենալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերել

13:29 07.05.2025

Չինաստանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերել

Չինաստանը դեմ է ահաբեկչության բոլոր ձևերին և կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրումը։ «Չինաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորման և կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին առաջնորդվել առաջին հերթին խաղաղության […] ...

Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցը Արաբական ծոց վերանվանելու ծրագրերը քաղաքական դրդապատճառներով են․ Արաղչի

13:25 07.05.2025

Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցը Արաբական ծոց վերանվանելու ծրագրերը քաղաքական դրդապատճառներով են․ Արաղչի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցը Արաբական ծոց վերանվանելու ծրագրերը քաղաքական դրդապատճառներով են և թշնամական քայլ Թեհրանի նկատմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ասոշիեյթեդ Փրեսը», հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ժամանակ հայտարարել, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցը կանվանի Արաբական ծոց։ «Այս […] ...

«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս»․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում

13:11 07.05.2025

«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս»․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում

Erasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» (BEM) նախագծի գործընկեր երկրների 5-րդ աշխատաժողովն անցկացվել է Երևանում՝ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) համակարգմամբ։ 2023 թվականից մեկնարկած նախագիծը նորարարական նախաձեռնություն է, որն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով միկրոորակավորումների (միկրոհավատարմագրեր) միջոցով զարգացնել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող գործընկեր երկրներում: […] ...

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

13:06 07.05.2025

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանների որոշ տարածքներից մարդիկ տարհանվում են՝ Պակիստանի հետ սրվող հակամարտության պատճառով, հայտարարել է շրջանի փոխնահանգապետ Մանոջ Սինհան։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, և Ջամմուի և Քաշմիրի կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացման: «Ես հանձնարարել եմ փոխկոմիսարներին խոցելի շրջաններից գյուղացիներին տեղափոխել ավելի անվտանգ վայրեր՝ նրանց տրամադրելով կացարան, սնունդ, բժշկական օգնություն […] ...

Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել է

13:00 07.05.2025

Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել է

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ կատարելիք իր այցը, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ այցը հետաձգվել է», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պլանավորում է մասնակցել Հնդկաստանի և Հյուսիսային Եվրոպայի երրորդ գագաթնաժողովին Օսլոյում […] ...

Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:48 07.05.2025

Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Մայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են […] ...

BACK_TO_TOP