14:33 14.07.2022
Չինական Zhongke Yuhang նախագծային ընկերությունը մշակում է բազմակի օգտագործման կրող հրթիռներ և տիեզերանավեր, որոնք թույլ կտան Չինաստանին կանոնավոր կերպով զբոսաշրջիկներ ուղարկել ուղեծիր: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China Daily թերթը՝ վկայակոչելով CAS Space-ի հիմնադիր Յան Իցյանին։
«Տիեզերական տեխնոլոգիաների դինամիկ զարգացման շնորհիվ՝ սովորական մարդկանց համար տիեզերական շրջագայություններն այլևս ֆանտազիա չեն։ Դրանք իրականություն են դառնում։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա մենք կպատրաստենք հրթիռ և տիեզերանավ, որոնք 15 փորձնական արձակումից հետո կկարողանան միանգամից մինչև յոթ զբոսաշրջիկի ուղարկել ավելի քան 100 կմ բարձրության վրա»,- մեջբերում է հրատարակությունը Իցյանի խոսքերը։
Ինչպես հետևում է ընկերության ղեկավարի խոսքերից, Չինաստանը շուտով կկարողանա սովորական մարդկանց ուղարկել Կարմանի գծից վեր, որը համարվում է երկրագնդի մթնոլորտի և տիեզերքի սահմանը։
«Տիեզերքում զբոսաշրջիկները կանցկացնեն ընդամենը մի քանի րոպե՝ դա բավական երկար է, որպեսզի տիեզերանավի ուղևորները վայելեն աստղերի, ինչպես նաև մեր մոլորակի հիասքանչ տեսարանը, զգան անկշռության զգացումը»,- հավելել է Յան Իցյանը։
Նա պարզաբանել է, որ առաքելության ավարտից հետո պարկուճն ուղևորների հետ կվերադառնա Երկիր և փափուկ վայրէջք կկատարի պարաշյուտների օգնությամբ, իսկ հրթիռը՝ շարժիչների հաշվին։ Զբոսաշրջիկների վայրէջքի համար նախատեսվում է հատուկ գոտի հատկացնել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող նոսր բնակեցված տարածքում։
Շրջագայության արժեքը մեկ անձի համար կկազմի մոտ 300.000 դոլար՝ ներառյալ հատուկ ուսուցման ծախսերը:
Չինաստանի Գիտությունների ակադեմիային պատկանող CAS Space-ի հիմնադրի խոսքերով՝ տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված հինգ շարժիչով կրող հրթիռը կկշռի 70 տոննա։ Չորս մեծ պատուհաններով համալրված տիեզերանավի չափսերը կկազմեն 3 x 3,5 մ: Թռիչքը նախատեսվում է իրականացնել ավտոպիլոտի ռեժիմով՝ նախապես կազմված ալգորիթմի համաձայն։ Սարքավորումների փորձարկման առաջին թեստային թռիչքը նախատեսված է 2023 թվականին։
Չինաստանն ակտիվորեն զարգացնում է իր ազգային տիեզերական ծրագիրը։ 2021 թվականին Չինաստանն իրականացրել է 55 թռիչք՝ ազգային ռեկորդ սահմանելով։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...